ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
5 մարտի 1997թ.
Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության նյութական խրախուսման եվ սոցիալական զարգացման ֆոնդի մասին
(վերնագիրը փոփ. 26.12.97 ՀՕ-182)
գ լ ու խ I
ընդհանուր դրույթներ
Հոդված 1.
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդը (այսուհետ` ֆոնդ), դրա գոյացման աղբյուրները և օգտագործման ուղղությունները:(1-ին հոդվածը փոփ. 26.12.97 ՀՕ-182)
Հոդված 2.
Ֆոնդը ձևավորվում և օգտագործվում են հարկային պարտավորությունների կատարման նկատմամբ` ֆինանսական, հարկային մարմինների հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:(2-րդ հոդվածը փոփ. 26.12.97 ՀՕ-182)
գ լ ու խ II
ֆոնդի գոյացման աղբյուրները
(Վերնագիրը փոփ. 26.12.97 ՀՕ-182)
Հոդված 3.
(հոդվածն ուժը կորցրել է 26.12.97 ՀՕ-182)
Հոդված 4.
Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդը կազմավորվում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից պետական բյուջե լրացուցիչ գանձվող հարկերից, պարտադիր վճարումներից և դրանց հետ կապված ֆինանսական պատժամիջոցներից (այսուհետ` լրացուցիչ գումարներ) 10 տոկոս մասհանումների հաշվին:Ֆոնդի կազմավորման աղբյուր են հանդիսանում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից ձեռնարկություններում, կազմակերպություններում, անհատ ձեռներեցների մոտ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով կատարված ստուգումներով և վերստուգումներով «Հարկերի մասին» և առանձին հարկատեսակների մասին Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հարկերի պարտադիր վճարները թաքցնելը կամ պակաս ցույց տալը բացահայտելու հետևանքով գանձվող գումարները:
Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված և հաշվառված տույժերից ֆոնդի մասհանումները չեն կատարվում, եթե առկա չեն թաքցված կամ պակաս ցույց տրված հարկի գումարները:
(4-րդ հոդվածը փոփ. 26.12.97 ՀՕ-182)
գ լ ու խ III
ֆոնդի օգտագործման ուղղությունները
(Վերնագիրը փոփ. 26.12.97 ՀՕ-182)
Հոդված 5.
Ֆոնդի միջոցները ծախսվում են հետևյալ ուղղություններով`ա) լրացուցիչ գումարներ հայտնաբերող աշխատողի, աշխատողների խմբի, ինչպես նաև լրացուցիչ գումարների հայտնաբերման գործում ներդրում ունեցած աշխատողների դրամական պարգևատրման համար.
բ) համակարգի նյութատեխնիկական և սոցիալական զարգացման նպատակներով:
(5-րդ հոդվածը փոփ. 26.12.97 ՀՕ-182)
Հոդված 6.
Լրացուցիչ գումարներից մասհանումները ֆոնդին կատարվում են հարկային մարմինների աշխատողների կողմից` յուրաքանչյուր ստուգման (վերստուգման) ակտով արձանագրված ընդհանուր գումարից: Միջոցների մուտքագրումը ֆոնդ իրականացվում է միայն հայտնաբերված լրացուցիչ գումարները ամբողջությամբ պետական բյուջե մուտքագրումից (վերականգնումից) հետո:(6-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.12.97 ՀՕ-182)
գ լ ու խ IV
եզրափակիչ դրույթներ
Հոդված 7.
Ֆոնդի միջոցների օգտագործման մասին հաշվետվությունները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:(7-րդ հոդվածը փոփ. 26.12.97 ՀՕ-182)
Հոդված 8.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
Երևան 26 մարտի 1997թ. ՀՕ-106 |