«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մարտի 2005 թվականի N 349-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածներով, ինչպես նաև հիմք ընդունելով Գորիսի քաղաքային համայնքի ավագանու որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն» հիմնարկի հաշվեկշռում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող 35959.6 հազ. դրամ արժեքով գույքը, որպես նվիրատվություն, ընդունել «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում` որպես պետական սեփականություն:
2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել 4459.6 հազ. դրամ արժողությամբ գույք` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի:
Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամրացնել 31500.0 հազ. դրամ արժողությամբ շենքերն ու շինությունները` դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակն ու առարկան մշակութային գործունեության իրականացումն է:
5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը` հրատարակչական գործ:
6. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
(6-րդ կետը փոփ. 21.11.19 N 1652-Ն)
7. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
8. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.
բ) ապահովել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը.
գ) հաստատել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|