ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2021 թվականի N 2147-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝
1) 98,401.2 հազ. դրամ գումարը (ներառյալ՝ ԱԱՀ-ն) դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին` հետևյալ աշխատանքների իրականացման համար՝
ա. 18,001.2 հազ. դրամ գումարը (ներառյալ՝ ԱԱՀ-ն)՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ ամրոցի պարսպապատի հարավ-արևմտյան հատվածին և երկրորդ բաղնիքին հարող հատվածների պեղումներ,
բ. 12,000.0 հազ. դրամ գումարը (ներառյալ՝ ԱԱՀ-ն)՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Քաղաքատեղի Լոռի Բերդի միջնաբերդի պարիսպների ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի մշակում,
գ. 6,000.0 հազ. դրամ գումարը (ներառյալ՝ ԱԱՀ-ն)՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Քաղաքատեղի Լոռի Բերդի միջնաբերդի եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի մշակման համար,
դ. 12,000.0 հազ. դրամ գումարը (ներառյալ՝ ԱԱՀ-ն)՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Քաղաքատեղի Լոռի Բերդի միջնաբերդի բաղնիքների ամրակայման և մասնակի վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի մշակման համար,
ե. 12,000.0 հազ. դրամ գումարը (ներառյալ՝ ԱԱՀ-ն)՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ամրակից գյուղի Ռուսական եկեղեցու ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի մշակում,
զ. 14,400.0 հազ. դրամ գումարը (ներառյալ՝ ԱԱՀ-ն)՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի «Սրվեղ» վանական համալիրի ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի մշակում,
է. 24,000.0 հազ. դրամ գումարը (ներառյալ՝ ԱԱՀ-ն)՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի «Տավուշ» ամրոցի պարիսպների, կից կառույցների, եկեղեցու ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի մշակում.
2) 20,138.4 հազ. դրամ գումարը (ներառյալ՝ ԱԱՀ-ն) դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ ամրոցի տարածքի պեղումների իրականացման համար.
3) 9,900.0 հազ. դրամ գումարը (ներառյալ՝ ԱԱՀ-ն) դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ին` Արենի-1 քարանձավից գտած մ.թ.ա. 3600-3500 թթ. հնագիտական գտածո կաշվե ոտնամանի պահպանման համար հատուկ ցուցապահարանի պատրաստման և տեղադրման աշխատանքների ձեռքբերման համար:
3. Թույլատրել «Կապանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «11003. Միջնակարգ ընդհանուր հանրակրթություն» միջոցառման շրջանակներում ստացված սուբսիդիայից չօգտագործված գումարներից 430.0 հազ. դրամն ուղղել ներքին դռների ձեռքբերման և տեղադրման գծով ծախսերին` իրականացվելիք ծախսերը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
23.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
|
|
|
|
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2021 թվական: