Գլխավոր տեղեկություն
Номер
N 2143-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.12.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.12.13-2021.12.26 Պաշտոնական հրապարակման օրը 23.12.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.12.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.12.2021
Дата вступления в силу
24.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2021 թվականի N 2143-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղի պետական գրանցման, վերագրանցման, հավաստագրի ժամկետի երկարաձգման, ինչպես նաև գրանցումը, վերագրանցումը, հավաստագրի ժամկետի երկարաձգումը մերժելու, գրանցումը կասեցնելու, ուժը կորցրած ճանաչելու, այդ նպատակներով իրականացվող փորձաքննությունների կարգերը, ինչպես նաև հետգրանցումային փոփոխությունների ներկայացման և փորձաքննության կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, գրանցված դեղի նոր գրանցում չպահանջող փոփոխությունների ցանկը, մասնագիտական դիտարկման և այլ երկրների իրավասու մարմինների դիտարկման հաշվետվությունների ճանաչման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի N 347 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 162-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 1-ին կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մարդու օգտագործման դեղերի գրանցումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 78 որոշմամբ հաստատված գրանցման և փորձաքննության կանոնների համաձայն:».

2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցված մարդու օգտագործման դեղերը կարող են վերագրանցվել կամ դրանց գրանցման փաստաթղթերում կատարվել փոփոխություններ՝ սույն կարգի համաձայն, սակայն հավաստագրի ժամկետը չի կարող գերազանցել 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:».

3) 36-րդ և 44-րդ կետերը «ներկայացվում» բառից հետո լրացնել «մինչև նախորդ գրանցման հավաստագրի գործողության ժամկետը լրանալը, սակայն 210 օրացուցային օրվանից ոչ շուտ» բառերով.

4) 42-րդ և 49-րդ կետերում «նախորդ գրանցման ավարտին հաջորդող» բառերը փոխարինել «լիազոր մարմնի հրամանն ուժի մեջ մտնելու» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

   

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

  

23.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

    

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2021 թվական: