Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 սեպտեմբերի 2021 թվականի ք. Երևան |
թիվ 146-Ա |
«ԱՐՓԻՆԵՏ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԹԻՎ 253 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 48-րդ հոդվածի, 58-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 96-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով «ԱՐՓԻՆԵՏ» ՍՊ ընկերության 2021 թվականի սեպտեմբերի 15-ի ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու մասին և հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման թիվ 253 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին դիմումները` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
Բավարարել «ԱՐՓԻՆԵՏ» ՍՊ ընկերության դիմումները`
1. տրամադրել «ԱՐՓԻՆԵՏ» ՍՊ ընկերությանը Հայաստանի Հանրապետության տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա.
2. 2021 թվականի սեպտեմբերի 24-ից ուժը կորցրած ճանաչել հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման թիվ 253 լիցենզիան։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար |
Վ. ՕՀԱՆՅԱՆ |
2021 թ. սեպտեմբերի 16 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 սեպտեմբերի 2021 թվական:
