ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 890-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԼԵԶՎԻ ԴԱՍԸՆԹԱՑ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479) իրականացվող՝ 1,091,274 դրամ ընդհանուր արժողությամբ «Լեզվի դասընթաց» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ՝ 00006479) «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (ՀՎՀՀ` 01506928) և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ (ՀՎՀՀ` 02522157) 2021 թվականի սեպտեմբերի 14-ին կնքված եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է օտար լեզվի դասընթացի կազմակերպում և իրականացում՝ 1,091,274 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայա- ցուցչությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
Երևան |
04.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 890-Ա որոշման |
«ԼԵԶՎԻ ԴԱՍԸՆԹԱՑ» ԾՐԱԳԻՐ
1․ |
Ծրագրի նպատակը |
«Լեզվի դասընթաց» ծրագրի նպատակն է ՀՀ ՊՆ աշխատակիցների համար օտար լեզվի վեցամսյա դասընթացներ կազմակերպելը և անցկացնելը։ |
2․ |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։ |
3․ |
Բարեգործը |
Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ), 55 Արևելք, 59-րդ փող. Նյու Յորք, NY 10022-1112: |
4․ |
Ծրագիրը կատարողը |
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (ՀՀ, ք․ Երևան, Բաղրամյան 40, ՀՎՀՀ 00006479): |
5․ |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, քաղ․ Երևան, կրթական։ |
6․ |
Ծրագրի բյուջեն |
1 091 274 դրամ: |
7․ |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ընտրված մասնակիցներ: Ցանկը հաստատվում է ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից համապատասխան հրամանով: |
8․ |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2021 թ․ հոկտեմբերի 30 -ից մինչև 2022 թ. ապրիլի 30-ը։ |
9․ |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Նախատեսվում են ընդհանուր առմամբ 6-ամսյա դասընթաց ՀՀ ՊՆ կողմից ընտրված աշխատակիցների համար ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի (այդ թվում լինգաֆոնային) դասասենյակներում: Դասընթացը անց է կացվելու շաբաթական 5 օր (յուրաքանչյուր օր՝ 2 ակադեմիական ժամ տևողությամբ): Դասընթացի ընդհանուր բյուջեն կազմում է 1 091 274 (մեկ միլիոն իննսունմեկ հազար երկու հարյուր յոթանասունչորս) դրամ՝ առանց ԱԱՀ: |
10․ |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Երևանի պետական համալսարանին պատվիրել կազմակերպելու և համակարգելու օտար լեզվի 6-ամսյա դասընթաց՝ 1 091 274 (մեկ միլիոն իննսունմեկ հազար երկու հարյուր յոթանասունչորս) դրամ արժողությամբ՝ առանց ԱԱՀ։ |
11․ |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12․ |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ մարմինների հետ |
ՀՀ ՊՆ |
13․ |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
04.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |