ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 սեպտեմբերի 2021 թվականի ք. Երևան |
թիվ 144-Ա |
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՄԻՔԱՅԵԼ ՇՈԿԱՐՅԱՆԻՆ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 48-րդ հոդվածի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 96-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Միքայել Շոկարյանի ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու մասին 2021 թվականի սեպտեմբերի 10-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Բավարարել անհատ ձեռնարկատեր Միքայել Շոկարյանի դիմումը և տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար |
Վ. ՕՀԱՆՅԱՆ |
2021 թ. սեպտեմբերի 16 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 սեպտեմբերի 2021 թվական: