ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի մայիսի 4-ին
«ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
ա) 1-ին մասի «224 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ» բառերը փոխարինել «112000 դրամ» բառերով, իսկ «65 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ» բառերը` «32500 դրամ» բառերով,
բ) 2-րդ մասի «5 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ բառերը» փոխարինել «2500 դրամ» բառերով, իսկ «3 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ» բառերը` «1500 դրամ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝
ա) 1-ին մասի առաջին պարբերությունից հանել «և (կամ) արտարժույթով» բառերը և ուժը կորցրած ճանաչել երկրորդ պարբերությունը.
բ) ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասի երկրորդ պարբերությունը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|