ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
ԲԴԽ-28-Ն-9 2023 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 27-րդ կետի «Դատավոր» սյունակի «Սուքոյան Ալեքսեյ Արշալույսի» բառերը փոխարինել «Աթանեսյան Անի Ռազմիկի» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակից հանել «/կորպորատիվ վեճերի վերաբերյալ գործեր/» բառերը,
2) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 39-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակը լրացնել «Աջափնյակ-2» բառով,
3) Որոշման 1-ին հավելվածի 5-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Հարությունյան Արշակ Ռազմիկի» բառերով,
4) Որոշման 1-ին հավելվածի 7-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Մանուկյան Հակոբ Մանվելի» բառերով,
5) Որոշման 1-ին հավելվածի 7-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Արմավիր» բառը փոխարինել «Էջմիածին» բառով, իսկ «Դատավոր» սյունակը լրացնել «Կիրակոսյան Մակար Գեղամի» բառերով,
6) Որոշման 1-ին հավելվածի 8-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին և 2-րդ կետերի «Սպասարկման տարածք» սյունակների «Արագածոտնի մարզի վարչական տարածք» բառերը փոխարինել «Աշտարակի և Ապարանի վարչական տարածքներ» բառերով,
7) Որոշման 1-ին հավելվածի 8-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Արագածոտնի մարզի վարչական տարածք» բառերը փոխարինել «Թալինի և Աշտարակի վարչական տարածքներ» բառերով, իսկ «Դատավոր» սյունակը լրացնել «Մնացականյան Անդրանիկ Մնացականի» բառերով,
8) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Շիրակի մարզի վարչական տարածք» բառերը փոխարինել «Գյումրու, Աշոցքի և Ամասիայի վարչական տարածքներ» բառերով, իսկ «Դատավոր» սյունակը լրացնել «Մելիքսեթյան Ժենյա Անուշավանի» բառերով,
9) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «, համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ վարույթներով՝ Շիրակի մարզի վարչական տարածք» բառերը հանել, «Դատավոր» սյունակը լրացնել «Անդրեասյան Սաթենիկ Հարությունի» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակի «/Համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ վարույթներ/» բառերը հանել,
10) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Արթիկի, Անիի և Ախուրյանի վարչական տարածքներ, անչափահասների վարույթներով՝ Շիրակի մարզի վարչական տարածք» բառերը փոխարինել «Արթիկի և Մարալիկի վարչական տարածքներ» բառերով, «Դատավոր» սյունակը լրացնել «Իսրայելյան Հայկ Սերժիկի» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակի «/Անչափահասների վարույթներ/» բառերը հանել,
11) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «, անչափահասների վարույթներով՝ Շիրակի մարզի վարչական տարածք» բառերը հանել, «Դատավոր» սյունակը լրացնել «Մարտիրոսյան Անի Արարատի» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակի «/Անչափահասների վարույթներ/» բառերը հանել,
12) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Մարալիկի և Արթիկի» բառերը փոխարինել «Աշոցքի և Ամասիայի» բառերով,
13) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 8-րդ կետի «Դատավոր» սյունակի «Աթանեսյան Անի Ռազմիկի» և «Մասնագիտացում» սյունակի «/Կորպորատիվ վեճերի վերաբերյալ գործեր/» բառերը հանել,
14) Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Կարապետյան Արտակ Հայկի» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակի «/անչափահասների վարույթներ/» բառերը հանել,
15) Որոշման 1-ին հավելվածի 11-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Դատավոր» սյունակի «Զաքինյան Զոյա Շաքարի» բառերը հանել,
16) Որոշման 1-ին հավելվածի 11-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Բադալյան Նարեկ Սաշայի» բառերով,
17) Որոշման 1-ին հավելվածի 12-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Դատավոր» սյունակի «Հարությունյան Արշակ Ռազմիկի» բառերը հանել,
18) Որոշման 1-ին հավելվածի 13-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Աղաքարյան Հայկ Վահանի» բառերով,
19) Որոշման 2-րդ հավելվածի աղյուսակի 13-րդ և 14-րդ կետերի «Նստավայրի անվանում» սյունակի «Ստեփանավան» բառը փոխարինել «Երևան» բառով,
20) Որոշման 2-րդ հավելվածի աղյուսակի 15-րդ և 16-րդ կետերի «Նստավայրի անվանում» սյունակի «Վայք» բառը փոխարինել «Երևան» բառով,
21) Որոշման 3-րդ հավելվածի աղյուսակի 18-րդ կետի «Դատավոր» սյունակի «Կուրեխյան Արման» բառերը հանել,
22) Որոշման 4-րդ հավելվածի աղյուսակի 14-րդ կետի «Դատավոր» սյունակի «Մնացականյան Անդրանիկ» բառերը հանել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Կ. Անդրեասյան |
2023 թ. մարտի 6 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 մարտի 2023 թվական: