ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 2021 թվականի N 1041-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1423-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անցկացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 19-ի N 1343-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1423-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետում «10 և 11» բառերը փոխարինել «10, 11 և 12» բառերով.
2) որոշման N 1 հավելվածի վերնագրում «ՏԳՏԴ՝ 10-25, 27,28, 31-33, 41-ից 43 ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐԸ, ԴԱՍԵՐԸ ԵՎ ԵՆԹԱԴԱՍԵՐԸ, 01.13.4, 01.13.5, 01.19.2, 01.41.0, 01.42.0, 01.45.0, 01.46.0, 01.47.0, 01.49.2, 01.49.4, 01.49.9, ԵՆԹԱԴԱՍԵՐ» բառերը փոխարինել «ՏԳՏԴ՝ 01, 10-25, 27, 28, 31-33, 41-43 ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐԸ, ԴԱՍԵՐԸ, ԵՆԹԱԴԱՍԵՐԸ» բառերով.
3) որոշման N 2 հավելվածի վերնագրից հանել «ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒՄ» և «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բառերը, իսկ «ՏԳՏԴ՝ 38, 39, 46, 55, 56, 85, 86, 87, 93, 95, 96 ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐԸ, ԴԱՍԵՐԸ ԵՎ ԵՆԹԱԴԱՍԵՐԸ 45.2, 45.4, 58.1, 64.1 ԽՄԲԵՐԸ, 71.20.3, 84.11.284.11.3 ԵՆԹԱԴԱՍԵՐԸ» բառերը փոխարինել «ՏԳՏԴ՝ 38, 39, 45, 55, 56, 58, 84, 86, 93, 95, 96 ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐԸ, ԴԱՍԵՐԸ ԵՆԹԱԴԱՍԵՐԸ» բառերով.
4) որոշման N 3 հավելվածի վերնագրում «ՏԳՏԴ՝ 35, 36, 37 ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐԸ, ԴԱՍԵՐԸ ԵՎ ԵՆԹԱԴԱՍԵՐԸ, 01.61.1, 03.22.1, 03.22.2, 03.22.9 ԵՆԹԱԴԱՍԵՐԸ» բառերը փոխարինել «ՏԳՏԴ՝ 01, 03, 35, 36, 37 ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐԸ, ԴԱՍԵՐԸ, ԵՆԹԱԴԱՍԵՐԸ» բառերով.
5) որոշման N 4 հավելվածի վերնագիրը «ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՄԱՐ» բառերից հետո առանձին տողով լրացնել «(ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄ)» բառերով, իսկ «ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՏԳՏԴ՝ 07 ՀԱՏՎԱԾԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐ, ԴԱՍԵՐ ԵՎ ԵՆԹԱԴԱՍԵՐ, 08.91.0 ԴԱՍ, 08.99 ԽՈՒՄԲ» բառերը փոխարինել «ՏԳՏԴ՝ 07 ՀԱՏՎԱԾԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐԸ, ԴԱՍԵՐԸ, ԵՆԹԱԴԱՍԵՐԸ» բառերով.
6) որոշման N 5 հավելվածի վերնագիրը «ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՄԱՐ» բառերից հետո առանձին տողով լրացնել (ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄ)» բառերով, իսկ «ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՏԳՏԴ՝ 05, 06, 08 ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐ, ԴԱՍԵՐ ԵՎ ԵՆԹԱԴԱՍԵՐ» բառերը փոխարինել «ՏԳՏԴ՝ 05, 06, 08 ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐԸ, ԴԱՍԵՐԸ, ԵՆԹԱԴԱՍԵՐԸ» բառերով.
7) որոշման N 6 հավելվածի վերնագրում «(ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄ)» բառերը փոխարինել «ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ» բառերով, իսկ «ՏԳՏԴ՝ 09, 36 ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐ, ԴԱՍԵՐ ԵՎ ԵՆԹԱԴԱՍԵՐ, 11.07 ԽՈՒՄԲ, 11.07.1, 23.99.0 ԴԱՍԵՐ» բառերը փոխարինել «ՏԳՏԴ՝ 09, 11, 36 ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐԸ, ԴԱՍԵՐԸ, ԵՆԹԱԴԱՍԵՐԸ» բառերով.
8) որոշման N 7 հավելվածի վերնագրում «ՏԳՏԴ՝ 07, 09 ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐ, ԴԱՍԵՐ ԵՎ ԵՆԹԱԴԱՍԵՐ, 08.91.0 ԴԱՍ, 08.99 ԽՈՒՄԲ» բառերը փոխարինել «ՏԳՏԴ՝ 07, 08, 09 ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐԸ, ԴԱՍԵՐԸ, ԵՆԹԱԴԱՍԵՐԸ» բառերով.
9) որոշման N 8 հավելվածի վերնագրում «ԽՄԲԵՐ, ԴԱՍԵՐ ԵՎ ԵՆԹԱԴԱՍԵՐ» բառերը փոխարինել «ԽՄԲԵՐԸ, ԴԱՍԵՐԸ ԵՎ ԵՆԹԱԴԱՍԵՐԸ» բառերով.
10) որոշման N 9 հավելվածի վերնագրում «ՏԳՏԴ՝ 09, 36 ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐ, ԴԱՍԵՐ ԵՎ ԵՆԹԱԴԱՍԵՐ, 11.07 ԽՈՒՄԲ, 11.07.1, 23.99.0 ԴԱՍԵՐ» բառերը փոխարինել «ՏԳՏԴ՝ 09, 11, 36 ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐԸ, ԴԱՍԵՐԸ, ԵՆԹԱԴԱՍԵՐԸ» բառերով.
11) որոշման N 10 հավելվածի վերնագիրը «ՍՏՈՒԳԱԹԵՐԹ N » բառերից հետո առանձին տողով լրացնել «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» բառերով, իսկ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ՏԳՏԴ՝ 01.1, 01.2, 01.3, 01.4, 02, 03.2 ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐԸ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ 03.22.1, 03.22.2 ԵՎ 03.22.9 ԵՆԹԱԴԱՍԵՐԻ» բառերը փոխարինել «ՏԳՏԴ՝ 01, 02, 03 ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐԸ, ԴԱՍԵՐԸ, ԵՆԹԱԴԱՍԵՐԸ» բառերով.
12) որոշման N 11 հավելվածի վերնագրում «ՏԳՏԴ՝ 02, 03, 36, 37, 41, 42, 43, 55, 91.04, 91.04.1, 91.04.2 ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐԸ, ԴԱՍԵՐԸ ԵՎ ԵՆԹԱԴԱՍԵՐԸ» բառերը փոխարինել «ՏԳՏԴ՝ 02, 03, 36, 37, 41, 42, 43, 55, 91 ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐԸ, ԴԱՍԵՐԸ, ԵՆԹԱԴԱՍԵՐԸ» բառերով.
13) որոշումը լրացնել նոր՝ N 12 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
24.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 24-ի N 1041-Ն որոշման |
«Հավելված N 12 ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1423-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
ՍՏՈՒԳԱԹԵՐԹ N--------- |
_____ __________________ 20___ թ.
Ստուգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ______________թվականի N _________ հանձնարարագրի հիման վրա: | |||||||||||||||
Ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք՝ | |||||||||||||||
| |||||||||||||||
Ստուգման ժամկետը՝ ______ աշխատանքային օր Ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը՝ _______________թ. Ստուգման սկիզբը՝ _______________ ավարտը՝________________թ. | |||||||||||||||
Հանձնարարագրում նշված ստուգաթերթի հարցերը՝_____________________________________ |
Ստուգվող սուբյեկտի՝ Անվանումը/անունը, ազգանունը` |
_______________________________________ |
ՀՎՀՀ-ն՝ |
_______________________________________ |
Գտնվելու վայրը՝ | _______________________________________ |
Գործունեության/բնակության վայրի հասցեն` | _______________________________________ |
Հեռախոսահամարը՝ | _______________________________________ |
Այլ տեղեկություններ՝ | _______________________________________ |
Տեղեկատվական բնույթի հարցեր | ||
NN ը/կ |
Հարցը |
Պատասխանը |
1. |
Տնտեսավարող սուբյեկտի կազմում գործող բոլոր առանձնացված ստորաբաժանումների անվանումները և գտնվելու վայրը (փոստային հասցեն), այդ թվում` հեռախոսահամարը և այլ կապի միջոցներ |
|
2. |
Տնտեսավարող սուբյեկտների կողմից գործունեությունը սկսելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը |
|
3. |
Ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հեռախոսահամարը և այլ կապի միջոցներ |
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
24.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունիսի 2021 թվական: