ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
08 հունիսի 2021 թ. |
N 126-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 44-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի փետրվարի 22-ի «Ընտրողների էլեկտրոնային ցուցակները տեխնիկական սարքավորման մեջ ներբեռնելու, տեխնիկական սարքավորման ծրագրային ապահովման տեխնիկական վերստուգումն ու ընտրողների էլեկտրոնային ցուցակի նախապատրաստման վերահսկողությունը կազմակերպելու, տեխնիկական սարքավորումներն սպասարկելու, գործարկելու և տեխնիկական սարքավորումների հիշողության կրիչներն օգտագործելու ու պահպանելու կարգը սահմանելու մասին» N 44-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում).
1) «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական oրենսգրքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով, 51-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով, 60-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությամբ» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով, 51-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով, 60-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությամբ» բառերով,
2) Որոշման հավելվածի 2-րդ կետում «քվեարկության օրվանից 5 օր առաջ» բառերը փոխարինել «քվեարկության օրվանից 7 օր առաջ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հունիսի 2021 թվական: