ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի հունիսի 8-ին
«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 դեկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-11, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածում`
1) 18-րդ հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զբոսավար` զբոսաշրջիկներին վճարովի էքսկուրսային տեղեկատվական, կազմակերպչական ծառայություն և մասնագիտական օգնություն մատուցող ֆիզիկական անձ.».
2) 19-րդ հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ուղեկցորդ` զբոսաշրջիկներին վճարովի կազմակերպչական ծառայություն և մասնագիտական օգնություն մատուցող ֆիզիկական անձ.».
3) 23-րդ հասկացությունը «բնական» բառից հետո լրացնել «, գիտական և այլ» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 10-րդ հոդվածում`
1) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները որակավորվում են որակավորման չորս կարգով, որոնք նշվում են հնգաթև աստղերով:».
2) 8-րդ մասի «երիտասարդական» բառը փոխարինել «մանկապատանեկան,» բառով:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 12-րդ հոդվածում 1-ին մասը «լիցենզավորվում է» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այն անձանց գործունեության, ովքեր զբոսավարի կամ ուղեկցորդի գործունեություն են իրականացնում բացառապես այն զբոսաշրջային օբյեկտի սահմաններում, որի աշխատողն են» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 13-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) զբոսաշրջիկների հանգստի և ճանաչողական նպատակներով, մասնավորապես` թանգարաններ, հուշարձաններ և այլ զբոսաշրջային օբյեկտներ այցելությունների կազմակերպված ծառայություններ.».
2) 2-րդ մասի 1-ին կետի «2-րդ կետում» բառերը փոխարինել «2-րդ և 3-րդ կետերում» բառերով:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 22-րդ հոդվածում 2-րդ մասի «7-8-րդ մասերի» բառերը փոխարինել «9-10-րդ մասերի» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|