ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի մայիսի 26-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 16-րդ հոդվածի 37-րդ կետում «չափիչ սարքերի տիպի պետական գրանցում կատարելու համար» բառերը փոխարինել «չափման միջոցների տեսակի հաստատման, ստանդարտ նմուշների հաստատման պետական գրանցում կատարելու համար» բառերով:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 11-րդ կետում «սերտիֆիկացում» բառը փոխարինել «համապատասխանության հավաստում» բառերով:
Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 421-րդ կետով`
«421. չափման միջոցների ստուգաճշտում, պետական չափագիտական հսկողության ենթակա ոլորտներում չափումների կատարման մեթոդիկաների վկայագրում իրականացնելու հավատարմագրման վկայագիր տալու համար` բազային տուրքի տասնապատիկի չափով»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|