ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 210-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 134-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00057312)՝ «Գոլդշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00257698) 2021 թվականի փետրվարի 5-ին կնքված N 05/02 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինանյութի մատակարարում` 19,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի փետրվարի 22-ի «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում տների մասնակի նորոգում» ծրագրի մասին» N 134-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
12.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
