ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2021 թվականի N 646-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի N 1 հավելվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» և «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների վերակառուցման, վերանորոգման և վերականգնման աշխատանքների տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների գնման գործընթացը կազմակերպել՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի N 1 հավելվածի 19-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման N 4 հավելվածում 1126 ծրագրի «31003. Առողջապահական կազմակերպությունների կառուցում, վերակառուցում» միջոցառման Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը որպես կատարող նշված բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների մասով տողերի «առաջին կիսամյակ», «ինն ամիս» և «տարի» սյունակներում «76,528.0», «298,112.0» և «745,280.0» թվերը համապատասխանաբար փոխարինել «202,754.7», «729,506.0» և «729,506.0» թվերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան
|
26.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 ապրիլի 2021 թվական: