ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2021 թվականի N 619-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1811-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 18-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՕՎԱԼ ՊԼԱՍՏԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1811-Ա որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) 1-ին կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «Պոլիպրոպիլեն առաջնային ձևի Տեսքը՝ թափանցիկ գռանուլներ Խտությունը՝ 0,9 գր/սմ3 Հոսունությունը՝ միջին 3-ից մինչև 7 Փաթեթավորված է 25 կգ-ոց պարկերով» բառերը փոխարինել «Պոլիպրոպիլեն առաջնային ձևի, տեսքը՝ գնդիկավոր հատիկներ, տեսակարար կշիռը՝ 0,9-0,91 գ/սմ3, հալման հոսքի արագությունը՝ միջին 2,5-ից 70 գր/10 ր» բառերով, «Ծագման երկիրը» սյունակի «Սաուդյան Արաբիա» բառերից հետո լրացնել «Ինդոնեզիա, Չինաստան, Վրաստան, Ուզբեկստան, Գերմանիա, Նիդերլանդներ, Հնդկաստան, Եգիպտոս ԱՄԷ, Քուվեյթ, Օման, Վիետնամ, Մալայզիա, Թուրքիա» բառերով.
2) 2-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «Պոլիէթիլեն Տեսքը՝ թափանցիկ գռանուլներ Բարձր և ցածր խտությունների՝ 955-ից 968 կգ/մ3 Օգտագործման ջերմաստիճան՝ 1200-ից 1000C» բառերը փոխարինել «Պոլիէթիլեն առաջնային ձևի, տեսքը՝ գնդիկավոր հատիկներ, բարձր տեսակարար կշռով՝ 0,940-ից բարձր գ/սմ3» բառերով, «Ծագման երկիրը» սյունակը «Ուզբեկստան» բառից հետո լրացնել «Հարավային Կորեա, Թուրքմենստան, Թայվան, Ինդոնեզիա, Չինաստան, Վրաստան, Թուրքիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Հնդկաստան, Եգիպտոս, ԱՄԷ, Քուվեյթ, Օման, Վիետնամ, Մալայզիա» բառերով.
3) 3-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «Պոլիէթիլենտերեֆտալատ Խտությունը՝ 1,38 գ/սմ3 Հալման ջերմաստիճան՝ 2500C» բառերը փոխարինել «Պոլիէթիլեն-տերեֆտալատ/Պոլիմերային հումք/, 0,78մլ/գ կամ ավելի բարձր՝ բնորոշ մածուցիկությամբ» բառերով, «Ծագման երկիրը» սյունակը «Օման» բառից հետո լրացնել «Թայվան, Թաիլանդ, Ինդոնեզիա, Սաուդյան Արաբիա, Վրաստան, Թուրքիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Հնդկաստան, Վիետնամ, Մալայզիա, Ուզբեկստան» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |