ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի ապրիլի 11-ին
«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-402-Ն, այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Մաքսային ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.
1) մաքսային ծառայության բարձրագույն պաշտոններ`
- վերադաս մաքսային մարմնի ղեկավար,
- վերադաս մաքսային մարմնի ղեկավարի տեղակալ,
- վերադաս մաքսային մարմնի վարչության պետ,
- վերադաս մաքսային մարմնի մաքսատան պետ.
2) մաքսային ծառայության գլխավոր պաշտոններ`
- վերադաս մաքսային մարմնի վարչության պետի տեղակալ,
- վերադաս մաքսային մարմնի բաժնի պետ,
- վերադաս մաքսային մարմնի մաքսատան պետի տեղակալ,
- վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի պետ,
- վերադաս մաքսային մարմնի բաժնի պետի տեղակալ,
- վերադաս մաքսային մարմնի գլխավոր մաքսային տեսուչ,
- վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի պետի տեղակալ,
- վերադաս մաքսային մարմնի մաքսատան բաժնի պետ.
3) մաքսային ծառայության առաջատար պաշտոններ`
- վերադաս մաքսային մարմնի ավագ մաքսային տեսուչ,
- վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի բաժանմունքի պետ,
- վերադաս մաքսային մարմնի մաքսատան կամ մաքսային կետի գլխավոր մաքսային տեսուչ.
4) մաքսային ծառայության կրտսեր պաշտոններ`
- վերադաս մաքսային մարմնի տեսուչ,
- վերադաս մաքսային մարմնի մաքսատան կամ մաքսային կետի ավագ մաքսային տեսուչ,
- վերադաս մաքսային մարմնի մաքսատան կամ մաքսային կետի մաքսային տեսուչ:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 15-րդ հոդվածի`
1) առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն հոդվածով նախատեսված ատեստավորմանը ենթակա են այն մաքսային ծառայողները, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարը:»:
2) տասներորդ մասի 1-ին կետի «դասային կամ» բառերը հանել:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը «Մաքսային ծառայողի» բառերից հետո լրացնել «` սույն հոդվածով նախատեսված» բառերով:
Հոդված 4.
Օրենքի 24-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետից հանել «մաքսային ծառայության կարգապահական կանոնադրության պահանջները» բառերը:Հոդված 5. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 38-րդ հոդվածը:
Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածի երկրորդ մասից հանել «, ինչպես նաև հատուկ կոչումների համար համապատասխան դրամական հավելավճարների չափերը» բառերը:
Հոդված 7. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 41-րդ հոդվածը: Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 411-րդ և 412-րդ հոդվածներով.
«Հոդված 411.
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՈՒՄԸ
1. Մաքսային ծառայողների դրամական բավարարումը բաղկացած է`
1) հիմնական աշխատավարձից (պաշտոնային դրույքաչափից), որը պայմանավորված է մաքսային ծառայության պաշտոնների դասակարգման համակարգում տվյալ պաշտոնի զբաղեցրած դիրքով և տվյալ պաշտոնում մաքսային ծառայողի անընդմեջ աշխատելու տարիներով.
2) լրացուցիչ աշխատավարձից, որը ներառում է`
- աշխատանքի հատուկ պայմանների, աշխարհագրական միջավայրի, տոնական և հանգստյան օրերին, գիշերային ժամերին աշխատելու համար տրվող հավելումները,
- մաքսային ծառայության հատուկ կոչումների համար տրվող հավելավճարները,
- պաշտոնեական պարտականությունների որակյալ և բարեխիղճ կատարման համար, ինչպես նաև, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության գործունեության ամփոփ ցուցանիշներից ելնելով, մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդից տրվող պարգևատրումները:
2. Մաքսային ծառայողների հիմնական աշխատավարձի համակարգը`
1) մաքսային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր ենթախմբի համար սահմանվում է հիմնական աշխատավարձի սանդղակ` նվազագույն պաշտոնային դրույքաչափից մինչև առավելագույնը.
2) պաշտոնային դրույքաչափերի սանդղակի համար սահմանվում է աշխատավարձի 11 մակարդակ, յուրաքանչյուր մակարդակում` պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակից (աղյուսակ 1, այսուհետ` աղյուսակ):
Աղյուսակ 1. Մաքսային ծառայողների պաշտոնային դրույքաչափերի համակարգը
Մաքսային ծառայողի աշխատա- |
Հիմնական աշխատա- |
Մ/Ծ կրտսեր պաշտոններ |
Մ/Ծ առաջատար պաշտոններ |
Մ/Ծ գլխավոր պաշտոններ |
Մ/Ծ բարձրագույն պաշտոններ | |||||||
վերադաս մաքսային մարմնի մաքսատան կամ մաքսային կետի մաքսային տեսուչ |
վերադաս մաքսային մարմնի մաքսատան կամ մաքսային կետի ավագ մաքսային տեսուչ |
վերադաս մաքսային մարմնի տեսուչ |
վերադաս մաքսային մարմնի մաքսատան կամ մաքսային կետի գլխավոր մաքսային տեսուչ |
վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի բաժանմունքի պետ, վերադաս մաքսային մարմնի ավագ մաքսային տեսուչ |
վերադաս մաքսային մարմնի |
վերադաս մաքսային մարմնի գլխավոր մաքսային տեսուչ, վերադաս մաքսային մարմնի բաժնի |
վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի պետ, վերադաս մաքսային մարմնի |
վերադաս մաքսային մարմնի մաքսատան պետ |
վերադաս մաքսային մարմնի վարչության պետ |
վերադաս մաքսային մարմնի ղեկավարի տեղակալ | ||
11. |
Աճ չկա |
1.40 |
1.80 |
2.09 |
2.43 |
2.81 |
3.26 |
3.78 |
4.38 |
4.88 |
5.38 |
5.89 |
10. |
երեք |
1.36 |
1.76 |
2.06 |
2.40 |
2.78 |
3.21 |
3.72 |
4.31 |
4.83 |
5.33 |
5.83 |
9. |
1.32 |
1.72 |
2.03 |
2.37 |
2.75 |
3.17 |
3.68 |
4.25 |
4.78 |
5.28 |
5.78 | |
8. |
1.28 |
1.68 |
2.00 |
2.34 |
2.71 |
3.13 |
3.63 |
4.19 |
4.73 |
5.23 |
5.73 | |
7. |
երկու |
1.24 |
1.64 |
1.97 |
2.31 |
2.67 |
3.09 |
3.58 |
4.13 |
4.68 |
5.18 |
5.68 |
6. |
1.20 |
1.60 |
1.94 |
2.27 |
2.63 |
3.05 |
3.53 |
4.07 |
4.63 |
5.13 |
5.63 | |
5. |
1.16 |
1.56 |
1.92 |
2.24 |
2.59 |
3.01 |
3.48 |
4.01 |
4.58 |
5.08 |
5.58 | |
4. |
յուրա- |
1.12 |
1.52 |
1.89 |
2.20 |
2.55 |
2.96 |
3.43 |
3.97 |
4.53 |
5.03 |
5.53 |
3. |
1.08 |
1.48 |
1.86 |
2.17 |
2.51 |
2.91 |
3.38 |
3.91 |
4.48 |
4.98 |
5.48 | |
2. |
1.04 |
1.44 |
1.83 |
2.13 |
2.47 |
2.87 |
3.32 |
3.85 |
4.43 |
4.93 |
5.43 | |
1. |
1.00 |
1.40 |
1.80 |
2.09 |
2.43 |
2.81 |
3.26 |
3.78 |
4.38 |
4.88 |
5.38 |
3) մաքսային ծառայության որոշակի պաշտոն զբաղեցնող մաքսային ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է մաքսային ծառայության բազային պաշտոնային դրույքաչափը բազմապատկելով տվյալ պաշտոնի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման համապատասխան մակարդակի գործակցով.
4) վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է մաքսային ծառայության բազային պաշտոնային դրույքաչափը բազմապատկելով 7,1 գործակցով` առանց հաշվի առնելու մաքսային ծառայության ստաժը:
3. Մաքսային ծառայության բազային պաշտոնային դրույքաչափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով: Ընդ որում, մաքսային ծառայության բազային պաշտոնային դրույքաչափը յուրաքանչյուր տարվա համար չի կարող սահմանվել ավելի ցածր, քան սահմանված է եղել նախորդ տարվա համար:
4. Աշխատանքի հատուկ պայմանների, աշխարհագրական միջավայրի, տոնական և հանգստյան օրերին, գիշերային ժամերին աշխատելու համար տրվող հավելումները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` մաքսային ծառայողի բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսներով:
5. Մաքսային ծառայության հատուկ կոչումների համար հավելավճարները տրվում են հետևյալ չափերով.
Մաքսային ծառայության հատուկ կոչումը |
Հավելավճարի չափը |
Մաքսային ծառայության գեներալ-մայոր |
32 |
Մաքսային ծառայության գնդապետ |
29 |
Մաքսային ծառայության փոխգնդապետ |
26 |
Մաքսային ծառայության մայոր |
23 |
Մաքսային ծառայության կապիտան |
16 |
Մաքսային ծառայության ավագ լեյտենանտ |
15 |
Մաքսային ծառայության լեյտենանտ |
13 |
Մաքսային ծառայության կրտսեր լեյտենանտ |
11 |
Հոդված 412. | ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԱՃԸ |
1. Մաքսային ծառայության պաշտոններում մաքսային ծառայողի անընդմեջ աշխատանքի համար սահմանվում է աշխատավարձի բնականոն աճ` սույն օրենքի 411-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետում տրված աղյուսակին համապատասխան:
2. Հիմնական աշխատավարձի բնականոն աճը յուրաքանչյուր սանդղակի ներսում իրականացվում է աղյուսակի համաձայն, հետևյալ կարգով.
1) աշխատավարձի 1-4-րդ մակարդակների համար սահմանվում է մեկ միավոր (մակարդակ) ավելացում տարին մեկ անգամ.
2) աշխատավարձի 5-7-րդ մակարդակների համար սահմանվում է մեկ միավոր (մակարդակ) ավելացում յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ.
3) աշխատավարձի 8-10-րդ մակարդակների համար սահմանվում է մեկ միավոր (մակարդակ) ավելացում յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ.
4) աշխատավարձի 11-րդ մակարդակից աշխատավարձը մնում է անփոփոխ.
5) անցումը աշխատավարձի 4-րդ մակարդակից 5-րդին, 7-րդ մակարդակից 8-րդին և 10-րդ մակարդակից 11-րդին կատարվում է համապատասխանաբար` սույն հոդվածի երկրորդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված ժամկետներում:
3. Տվյալ պաշտոնում մաքսային ծառայողի հիմնական աշխատավարձի բնականոն աճը կիրառվում է մաքսային ծառայողի հիմնական աշխատավարձի գործող մակարդակի նկատմամբ:
4. Մաքսային ծառայողի հիմնական աշխատավարձի հերթական միավոր (մակարդակ) ավելացումն իրականացվում է այդ իրավունքի ծագմանը հաջորդող ամսվա մեկից:»:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 6-րդ գլխի վերնագրում «խրախուսումը» բառից հետո լրացնել «, նյութական» բառը:
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 43-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերի «գովասանագրով» և «գովասանագրի» բառերը համապատասխանաբար փոխարինել «պատվոգրով» և «պատվոգրի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 431-րդ հոդվածով.
«Հոդված 431. | ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՁևԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ և ԿԱՐԳԸ |
Սույն օրենքի 43-րդ հոդվածում նշված խրախուսման ձևերը կիրառում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարը մաքսային ծառայողի անմիջական ղեկավարի գրավոր միջնորդագրի հիման վրա, իսկ նույն հոդվածի առաջին մասի 1-ին և 2-րդ կետերում թվարկված խրախուսման ձևերը կարող է կիրառել նաև մաքսատան պետը:»:
ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 44-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգապահական տույժերը կիրառում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարը, իսկ սույն հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող է կիրառել նաև մաքսատան պետը:»:
ՀՈԴՎԱԾ 12. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 441-րդ հոդվածով.
«Հոդված 441. | ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ՄԻՋՈՑԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ և ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ |
Կարգապահական տույժ նշանակելիս պետք է հաշվի առնվեն կատարված խախտման (զանցանքի) ծանրությունը, այն հանգամանքները, որոնց առկայությամբ խախտումը (զանցանքը) կատարվել է մաքսային ծառայողի կողմից:
Մինչև կարգապահական տույժ նշանակելը մաքսային ծառայողից վերցվում է գրավոր բացատրություն: Բացատրություն տալուց հրաժարվելու դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն:
Ոչ սթափ վիճակում գտնվող կարգազանցին կարգապահական տույժի ենթարկելը, ինչպես նաև նրանից բացատրություն ստանալը հետաձգվում է մինչև նրա սթափվելը:
Բացատրություն տալուց հրաժարվելը հիմք չէ կարգապահական տույժ չկիրառելու համար:
Կարգապահական տույժերը կիրառվում են խախտման (զանցանքի) հայտնաբերման օրվանից` երկու ամսվա ընթացքում, չհաշված մաքսային ծառայողի ժամանակավոր անաշխատունակության և (կամ) արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը:
Կարգապահական տույժերը կիրառվում են խախտման (զանցանքի) կատարման օրվանից վեց ամսվա ընթացքում, իսկ վերստուգման կամ ֆինանսական գործունեության ստուգման արդյունքներով հայտնաբերվելու դեպքում` խախտման (զանցանքի) կատարման օրվանից` երկու տարվա ընթացքում, չհաշված քրեական գործի վարույթի ժամանակահատվածը:
Ծառայողական կարգապահության յուրաքանչյուր խախտման համար կարող է կիրառվել միայն մեկ կարգապահական տույժ:
Կարգապահական տույժը հայտարարվում է հրամանով և մաքսային ծառայողին հաղորդվում է հրամանը տալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, նրանից ստորագրություն վերցնելով: Ստորագրություն տալուց հրաժարվելու դեպքում կազմվում է համապատասխան ակտ:
Մաքսային ծառայողների նկատմամբ սույն օրենքով նախատեսված «Հատուկ կոչման իջեցում, բայց երկու աստիճանից ոչ ավելի» կարգապահական տույժը կարող է կիրառել վերադաս մաքսային մարմնի ղեկավարը միայն մեկ անգամ:
«Մաքսային ծառայողի պաշտոնի իջեցում, բայց մեկ աստիճանից ոչ ավելի» կարգապահական տույժը մաքսային ծառայողների նկատմամբ կարող է կիրառել վերադաս մաքսային մարմնի ղեկավարը միայն մեկ անգամ:»:
ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 45-րդ հոդվածի չորրորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41-րդ կետով.
«41. Մաքսային ծառայողը պարտավոր է հատուցել իր պատճառած իրական վնասը: Չստացված օգուտները մաքսային ծառայողից չեն կարող գանձվել:
Իրական վնասը մաքսային մարմնի գույքի առկա կորուստն է, պակասելը կամ այդ գույքի վնասվածքը (այդ թվում` երրորդ անձանց գույքը, որը գտնվում է այդ գույքի պահպանության համար պատասխանատվություն կրող մաքսային մարմիններում):
Մաքսային ծառայողը կրում է նյութական պատասխանատվություն ինչպես մաքսային մարմիններին անմիջական իրական վնաս հասցնելու համար, այնպես էլ այն վնասի համար, որը մաքսային մարմինը հատուցել է այլ անձանց, որոնց վնաս է պատճառվել մաքսային ծառայողի գործողությունների կամ անգործության հետևանքով:
Մաքսային ծառայողը նյութական պատասխանատվության չի ենթարկվում, եթե վնասն առաջացել է անհաղթահարելի ուժի, ծայրահեղ անհրաժեշտության կամ անհրաժեշտ պաշտպանության հետևանքով:
Մաքսային մարմինը, հաշվի առնելով կոնկրետ իրադրությունը, որի ընթացքում պատճառվել է վնասը, իրավունք ունի հրաժարվել (լրիվ կամ մասնակի) մեղավոր մաքսային ծառայողից վնասը գանձելուց:
Վնաս պատճառելու համար մաքսային ծառայողը կրում է նյութական պատասխանատվություն իր ամսական միջին դրամական բավարարման չափով:
Պատճառված վնասի նյութական պատասխանատվությունն ամբողջությամբ դրվում է մաքսային ծառայողի վրա, եթե`
1) նյութական վնասը պատճառվել է նրա աշխատանքային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանքով, և վնասի հատուցումը նախատեսված է սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով.
2) վնասը պատճառվել է դիտավորությամբ.
3) վնասը պատճառվել է ոչ սթափ վիճակում.
4) վնասը պատճառվել է մաքսային ծառայողի հանցավոր գործողությամբ, որը հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով.
5) վնասը պատճառվել է վարչական զանցանքի պատճառով, ինչը հաստատել է համապատասխան պետական մարմինը.
6) վնասը պատճառվել է օրենքով պաշտպանվող ծառայողական, առևտրային, բանկային կամ այլ գաղտնիքը հրապարակելու կամ երրորդ անձանց տրամադրելու հետևանքով.
7) վնասը պատճառվել է մաքսային ծառայողի կողմից ոչ աշխատանքային պարտականությունները կատարելիս:
Հոդված 14. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 451-րդ հոդվածով.
«Հոդված 451. | ՎՆԱՍԻ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ |
Մաքսային ծառայողի պատճառած վնասի գանձումը, որի չափը չի գերազանցում նրա ամսական միջին դրամական բավարարման չափը, կատարվում է վերադաս մաքսային մարմնի հրամանով:
Եթե պատճառված վնասը գերազանցում է մաքսային ծառայողի ամսական միջին դրամական բավարարման չափը, և նա հրաժարվում է կամովին վճարելուց, ապա դա գանձվում է դատական կարգով:
Սույն հոդվածի առաջին մասում նշված հրամանը կարող է բողոքարկվել դատական կարգով:»:
ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 46-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով.
«11. Ծառայողական քննությունը սույն օրենքով և վերադաս մաքսային մարմնի ծառայողական քննության հանձնաժողովի կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացվող գործունեություն է, որի խնդիրներն են`
1) բացահայտել կարգապահական իրավախախտում կատարած մաքսային ծառայողին.
2) ապացուցել նրա մեղավորությունը կարգապահական իրավախախտման մեջ.
3) հայտնաբերել կարգապահական իրավախախտում ծնող պատճառներն ու դրանց նպաստող պայմանները և միջոցներ ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ:»:
ՀՈԴՎԱԾ 16. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 461-րդ և 462-րդ հոդվածներով.
«Հոդված 461. | ՎԵՐԱԴԱՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Վերադաս մաքսային մարմնի ծառայողական քննության հանձնաժողովն իրավունք ունի`
1) բացատրություններ վերցնել կարգապահական պատասխանատվության ենթարկվող անձից, վկաներից և տուժողներից.
2) պետական, տեղական ինքնակառավարման մարմիններից, ֆիզիկական և իրավաբանական անձանցից պահանջել փաստաթղթեր և նյութեր, տվյալներ, որոնք կարող են տեղեկություններ պարունակել զանցանքի և դրանց առնչվող անձանց մասին.
3) պահանջել կատարելու ստուգողական գործողություններ և վերաստուգումներ.
4) նշանակել փորձաքննություններ.
5) վերցնել գործի համար էական նշանակություն ունեցող իրեր և փաստաթղթեր.
6) կատարել իրերի և փաստաթղթերի զննում.
7) հրավիրել անձանց` որպես վկա և տուժող.
8) անհրաժեշտության դեպքում ժամանակավորապես դադարեցնել անձի ծառայողական լիազորությունները, եթե հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով` նա կխոչընդոտի ծառայողական քննության օրինական ընթացքին:
1. Վերադաս մաքսային մարմնի ծառայողական քննության հանձնաժողովը պարտավոր է`
1) կատարել բազմակողմանի, անաչառ և լրիվ քննություն.
2) լուծել միջնորդությունները.
3) բացատրել կարգապահական պատասխանատվության ենթարկվող անձի, վկայի, տուժողի, փորձագետի իրավունքները և պարտականությունները.
4) անցկացված ծառայողական քննության արդյունքների հիման վրա տալ եզրակացություն:
Հոդված 462. | ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎՈՂ ԱՆՁԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
1. Կարգապահական պատասխանատվության ենթարկվող անձն իրավունք ունի իմանալ, թե ինչու է մեղադրվում, ծանոթանալ իր իրավունքներին և պարտականություններին, կարգապահական վարույթի ավարտման պահից ծանոթանալ գործի նյութերին, հարուցել միջնորդություններ, ստանալ իրավական օգնություն:
2. Կարգապահական պատասխանատվության ենթարկվող անձը պարտավոր է ժամանակին ներկայանալ վարույթ իրականացնող մարմնի կանչով, տալ ճշմարտացի բացատրություններ:»:
ՀՈԴՎԱԾ 17. Օրենքի 47-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կարգապահության համար պատասխանատու են`
1) վերադաս մաքսային մարմնում` ղեկավարը, ղեկավարի տեղակալները և ստորաբաժանումների ղեկավարները.
2) մաքսատներում` մաքսատան պետը, նրա տեղակալը (տեղակալները) և ստորաբաժանումների ղեկավարները.
3) մաքսային կետերում` մաքսակետի պետը, նրա տեղակալը և ստորաբաժանումների ղեկավարները:
Մաքսային մարմնի և նրա ստորաբաժանումների ղեկավարները պարտավոր են`
1) ենթակաների համար ստեղծել ծառայության հանգստի և որակավորման բարձրացման համար անհրաժեշտ պայմաններ.
2) ենթակաների մոտ դաստիարակել պատասխանատվության զգացում ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ.
3) ենթակաների ծառայողական գործունեությունը վերադասի մոտ գնահատելիս լինել օբյեկտիվ և ապահովել անհրաժեշտ հրապարակայնություն.
4) բացառել հովանավորչությունն անձնակազմի հետ աշխատելիս.
5) բացառել մաքսային ծառայողի հետապնդումներն անձնական բնույթի շարժառիթներով կամ տվյալ ծառայությունում առկա թերությունների վերաբերյալ արտահայտած քննադատության համար.
6) հետամուտ լինել իրենց ենթակաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:
Մաքսային մարմինների ղեկավարները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն ենթակաների անհատական հատկանիշների ուսումնասիրմանը, սույն օրենքով սահմանված փոխհարաբերությունների պահպանմանը, անձնակազմի համախմբմանը, ժամանակին հայտնաբերեն ենթակաների կատարած զանցանքների պատճառները, նախազգուշացնեն նրանց, կարգազանցների նկատմամբ դրսևորեն անհանդուրժողական վերաբերմունք:»:
ՀՈԴՎԱԾ 18. Օրենքի 48-րդ հոդվածի`
1) երկրորդ մասի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) ատեստավորման արդյունքներով կամ ատեստավորման արդյունքում վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կայացրած որոշման համաձայն անցկացված վերապատրաստման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանությունը որոշելը.».
2) երկրորդ մասի 10-րդ կետի 2-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել: Կետը լրացնել հետևյալ դրույթներով.
«Ծառայողական կարգապահական կանոնների միանգամյա կոպիտ խախտումներ են`
1) օրենսդրության պահանջների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը, եթե դրա արդյունքում տեղի է ունեցել մաքսային վճարների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա գումարների ավելի կամ թերի հաշվարկում (առաջադրում) 1.000.000 դրամից ավելի.
2) պետական, բանկային, առևտրային, ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները հրապարակելը, անձնական նպատակներով օգտագործելը, երրորդ անձանց տրամադրելը, եթե դրանց տրամադրումը նախատեսված չէ օրենքով.
3) առանց հարգելի պատճառների գործալքությունը (այդ թվում` աշխատանքային օրվա ընթացքում ավելի քան երեք ժամ աշխատանքից բացակայելը).
4) ոչ սթափ վիճակում, թմրամիջոցներ կամ թունամիջոցներ օգտագործած վիճակում աշխատանքի ներկայանալը.
5) աշխատանքի վայրում գույք հափշտակելը (այդ թվում` մանր), անհիմն ծախսեր կատարելը, գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը հաստատվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով.
6) աշխատողի կողմից աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, եթե այդ խախտումն առաջացրել է կամ կարող էր առաջացնել մարդկանց հետ դժբախտ դեպքեր կամ այլ ծանր հետևանքներ.
7) անմիջականորեն դրամական կամ ապրանքային արժեքներ սպասարկող ծառայողի կողմից թույլ տրված այնպիսի մեղավոր գործողությունը կամ անգործությունը, որը վերադաս մաքսային մարմնի ղեկավարի վստահությունը կորցնելու հիմք է տալիս.
8) վերադաս մաքսային մարմնի տարածաշրջանային մաքսատան ղեկավարի կամ տեղակալի, մաքսային կետի պետի կամ տեղակալի, գլխավոր հաշվապահի կողմից անհիմն որոշում ընդունելը, եթե դա հանգեցրել է մաքսատան կամ մաքսային կետի գույքի անիրավաչափ օգտագործման, գույքի ամբողջականության խախտման կամ այլ վնասի:
Ծառայողական կարգապահական կանոնների պարբերաբար խախտող է համարվում ծառայողական կարգապահության խախտման համար կարգապահական տույժ ստացած այն ծառայողը, ով կրկին խախտել է դա:
Եթե մեկ տարվա ընթացքում մաքսային ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական երեք տույժ, ապա մաքսային ծառայողն ազատվում է պաշտոնից:»:
ՀՈԴՎԱԾ 19. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 481-րդ հոդվածով.
«Հոդված 481. | ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ |
Եթե մաքսային ծառայողը կարգապահական տույժի կիրառման օրվանից մեկ տարվա ընթացքում նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված, և դրա համար նոր հրաման չի տրվում:
Կարգապահական տույժը մինչև մեկ տարին լրանալը կարող է հանել դա կիրառած պաշտոնատար անձը կամ վերադաս մաքսային մարմնի ղեկավարը, եթե մաքսային ծառայողը թույլ չի տվել աշխատանքային կարգապահության նոր խախտում և իրեն դրսևորել է որպես լավ և բարեխիղճ ծառայող:
«Հատուկ կոչման իջեցում, բայց 2 աստիճանից ոչ ավելի» կարգապահական տույժ ստացած մաքսային ծառայողի նախկին հատուկ կոչումը վերականգնվում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հրամանով, բայց ոչ շուտ, քան կոչումն իջեցնելու օրվանից մեկ տարի հետո, դրական բնութագրման դեպքում:
«Պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժը կարող է հանվել ոչ շուտ, քան պաշտոնի իջեցման օրվանից վեց ամիս անց:
Կարգապահական տույժի գործողության ընթացքում մաքսային ծառայողի նկատմամբ խրախուսանքի ձև չի կիրառվում, բացառությամբ սույն օրենքի 43-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի հինգերորդ պարբերությամբ նախատեսված խրախուսանքի:
Ժամկետից շուտ հանված կամ ուժը կորցրած կարգապահական տույժը չի կարող հաշվի առնվել մաքսային ծառայողի ազատման ժամանակ և չի կարող նշվել ծառայողական բնութագրում:
Սույն օրենքով նախատեսված կարգապահական տույժերը տրվում են հրամանով:»:
ՀՈԴՎԱԾ 20. Օրենքի 56-րդ հոդվածի երկրորդ կետից հանել «մաքսային ծառայության կարգապահական կանոնադրությունն ընդունելուց և» բառերը:
ՀՈԴՎԱԾ 21. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|