ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մարտի 2021 թվականի N 397-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշմամբ հաստատված կարգի 38-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել լրացումներ, N 6 հավելվածի N 2 աղյուսակում կատարել փոփոխություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 և 10 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝
1) 2020 թվականի սեպտեմբերի 15-ի N ՀՀԿԳՄՍՆԳՀԾՁԲ-20/164 տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամին տրամադրել 1,640.0 հազ. դրամ գումար պայմանագրի 1-ին չափաբաժնով, 1,704.0 հազ. դրամ գումար պայմանագրի 2-րդ չափաբաժնով և 860.0 հազ. դրամ գումար պայմանագրի 3-րդ չափաբաժնով՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով՝ որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ).
2) 2020 թվականի հուլիսի 16-ի N ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲ-20/84-1 կապալային աշխատանքների կատարման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Արմինժ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 2,787.3 հազ. դրամ գումար՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով՝ որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ).
3) 2020 թվականի օգոստոսի 11-ի N ՀՀԿԳՄՍՆՄԱԾՁԲ-20/34 հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «ԳԼՈԲԱԼ ԻՆԺԵՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 86.6 հազ. դրամ գումար 1-ին չափաբաժնով, 24.3 հազ. դրամ գումար պայմանագրի 3-րդ չափաբաժնով, 10.3 հազ. դրամ գումար պայմանագրի 4-րդ չափաբաժնով, 27.8 հազ. դրամ գումար 5-րդ չափաբաժնով և 28.4 հազ. դրամ գումար պայմանագրի 6-րդ չափաբաժնով՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով՝ որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ).
4) 2020 թվականի հուլիսի 16-ի N ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲ-20/84-3 կապալային աշխատանքների կատարման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Ավա-բիլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 5,592.9 հազ. դրամ գումար՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով՝ որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ).
5) 2020 թվականի հուլիսի 15-ի N ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲ-20/84-4 կապալային աշխատանքների կատարման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Բիլդերս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 624.0 հազ. դրամ գումար՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով՝ որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ).
6) 2020 թվականի հոկտեմբերի 5-ի N ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲ-20/169-1 կապալային աշխատանքների կատարման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Արարատշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 14,913.5 հազ. դրամ գումար՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով՝ որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ).
7) 2020 թվականի օգոստոսի 26-ի N ՀՀԿԳՄՍՆՄԱԾՁԲ-20/40 հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Գ. Պապոյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 260.9 հազ. դրամ գումար՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով՝ որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ).
8) 2020 թվականի օգոստոսի 27-ի N ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲ-20/131 կապալային աշխատանքների կատարման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Զեթ-Պրոֆիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 15,162.7 հազ. դրամ գումար՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով՝ որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ).
9) 2020 թվականի օգոստոսի 26-ի N ՀՀԿԳՄՍՆԳՀԾՁԲ-20/129 տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Սամալիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 390.0 հազ. դրամ գումար՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով՝ որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ).
10) 2020 թվականի օգոստոսի 17-ի N ՀՀԿԳՄՍՆՄԱԾՁԲ-20/32 հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Վիլհամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 170.1 հազ. դրամ գումար՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով՝ որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ).
11) 2020 թվականի օգոստոսի 21-ի N ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲ-20/88-1 կապալային աշխատանքների կատարման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Տ-ՔՆՍԹՐԱՔՇՆ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել 17,137.8 հազ. դրամ գումար՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով՝ որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ).
12) 2020 թվականի օգոստոսի 6-ի N ՀՀԿԳՄՍՆՄԱԾՁԲ-20/31 հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Համաշիննախագիծ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 90.5 հազ. դրամ գումար՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով՝ որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ).
13) 2020 թվականի հուլիսի 17-ի N ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲ-20/88-2 կապալային աշխատանքների կատարման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «ԱՐՏԱՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 11,960.8 հազ. դրամ գումար՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով՝ որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ).
14) 2020 թվականի օգոստոսի 20-ի N ՀՀԿԳՄՍՆԳՀԾՁԲ-20/140 տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Նորայր և ընկերներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 238.6 հազ. դրամ գումար՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով՝ որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ).
15) 2020 թվականի սեպտեմբերի 8-ի N ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲ-20/148-1 կապալային աշխատանքների կատարման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Զեթ-Պրոֆիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 11,960.2 հազ. դրամ գումար՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով՝ որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ).
16) 2020 թվականի օգոստոսի 20-ի N ՀՀԿԳՄՍՆԳՀԾՁԲ-20/139 տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Նորայր և ընկերներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 226.2 հազ. դրամ գումար՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով՝ որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ).
17) 2020 թվականի հուլիսի 22-ի N ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲ-20/89-1 կապալային աշխատանքների կատարման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Շինարար-97» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 5,146.6 հազ. դրամ գումար՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով՝ որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ):
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝
1) 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N ՀՀՔԿ-ԳՀԾՁԲ-19/9 տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել 54.1 հազ. դրամ գումար՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով՝ որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ).
2) 2017 թվականի մայիսի 11-ի N ՀՀՔՊԿ-ԲԸԱՀԾՁԲ-17/11Հ հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Գողթն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 2,756.8 հազ. դրամ գումար՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով՝ որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ):
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝
1) Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի 1045. «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն» ծրագրի «32001. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավում» միջոցառման շրջանակներում «Ալավերդու պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության ջեռուցման համակարգի անցկացման նպատակով 2020 թվականի հուլիսի 20-ին «Եգարշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված՝ պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲ-20/90, 2020 թվականի սեպտեմբերի 19-ին «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հետ կնքված՝ պետության կարիքների համար կապալային աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման N ՀՀԿԳՄՍՆԳՀԾՁԲ-20/164 (3-րդ չափաբաժնից «Ալավերդու պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության մասով) և 2020 թվականի օգոստոսի 10-ին «Հիդրոգազշիննախագիծ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված՝ պետության կարիքների համար կապալային աշխատանքների որակի հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման N ՀՀԿԳՄՍՆՄԱԾՁԲ-20/38 պայմանագրերում կատարել փոփոխություններ` դրանցով նախատեսված աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման վերջնաժամկետը երկարաձգելով մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ.
2) Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի 1075. «Մշակութային ժառանգության ծրագիր» ծրագրի «32001. Ներդրումներ թանգարանների և պատկերասրահների հիմնանորոգման համար» միջոցառման շրջանակներում «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ջերմաստիճանի կարգավորման համակարգի տեղադրման նպատակով 2020 թվականի օգոստոսի 20-ին «Բաղրամյանշին» բաց բաժնետիրական ընկերության հետ կնքված՝ պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀԿԳՄՍՆՀԲՄԱՇՁԲ-20/5, 2020 թվականի սեպտեմբերի 25-ին «ԳՐԻՀՈՎ ԳԵՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված կապալային աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման N ՀՀԿԳՄՍՆԳՀԾՁԲ-20/158 և 2020 թվականի օգոստոսի 4-ին «Մանանա 1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված կապալային աշխատանքների որակի հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման N ՀՀԿԳՄՍՆՄԱԾՁԲ-20/36 պայմանագրերում կատարել փոփոխություններ` դրանցով նախատեսված աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման վերջնաժամկետը երկարաձգելով մինչև 2021 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ.
3) Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի 1168. «Արվեստների ծրագիր» ծրագրի «11021. Թատրոնների շենքերի ընթացիկ նորոգում» միջոցառման շրջանակներում «Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ընթացիկ նորոգման նպատակով 2020 թվականի օգոստոսի 18-ին «Արտադրական Բազա» բաց բաժնետիրական ընկերության հետ կնքված՝ պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲ-20/102, 2020 թվականի սեպտեմբերի 25-ին «Գրիհով Գեո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված՝ պետության կարիքների համար կապալային աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման N ՀՀԿԳՄՍՆԳՀԾՁԲ-20/156 և 2020 թվականի օգոստոսի 27-ին «Երևաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված՝ պետության կարիքների համար կապալային աշխատանքների որակի հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման N ՀՀԿԳՄՍՆՄԱԾՁԲ-20/49 պայմանագրերում կատարել փոփոխություններ` դրանցով նախատեսված աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման վերջնաժամկետը երկարաձգելով մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը ներառյալ:
5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին Երևանի թիվ 22 հիմնական դպրոցի նորոգման նպատակով կատարել ձեռքբերվող աշխատանքների փոխարինում այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով՝ փոփոխություններ կատարելով 2018 թվականի սեպտեմբերի 17-ին «ՍՆԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված N ՀՀՔՊԿ-ԲՄԱՇՁԲ-18/2 պայմանագրում մինչև պայմանագրի գնի 25 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան
|
25.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2021 թվական: