ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 172-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 700-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 1126-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով և հավելվածի 1-ին կետով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 3-րդ մասով և 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 700-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) դադարեցնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության և Զբաղվածության պետական գրասենյակների գործունեությունը.
2) որոշման հավելվածում՝
ա. 6-րդ կետից հանել «, գրասենյակները» բառը,
բ. 11.1-ին կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերությունից հանել «, գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների որակի» բառերը,
գ. 13-րդ կետի 1-ին ենթակետից հանել «, ինչպես նաև գրասենյակի» բառերը,
դ. 16-րդ կետից հանել «, գրասենյակի ղեկավարը» բառերը,
ե. 18-րդ կետի 19-րդ ենթակետից հանել «, գրասենյակների» բառը,
զ. 20-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «, գրասենյակներին» բառը,
է. 26-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերից հանել «և գրասենյակների» բառերը, իսկ 9-րդ ենթակետից՝ «, գրասենյակներին» բառը,
ը. ուժը կորցրած ճանաչել VI գլուխը,
թ. 35-րդ կետում «Սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «Միասնական սոցիալական» բառերով:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1126-Լ որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան
|
26.02.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |