ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 17-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 14-րդ մասի 14.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«14.1 Վիճակախաղերի կազմակերպման համար` տարեկան |
բազային տուրքի 100 000-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ լիցենզավորված վիճակախաղերի կազմակերպիչների համար տարեկան պետական տուրքի նոր դրույքաչափը կիրառվում է նշված վճարողների գործող լիցենզիաների համար տարեկան պետական տուրքի հերթական վճարման ժամկետը լրանալու օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|