ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2018 թվականի N 1685-Ա
ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N 786-Ն որոշման 3-րդ կետը՝
Հաստատել ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. դեկտեմբերի 28 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ.դեկտեմբերի 28-ի N 1685-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Տ. Ստեփանյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ (խորհրդի նախագահ) |
Գ. Ավագյան |
- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ |
Գ. Հովակիմյան |
- ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի վերականգնողական ծրագրերի իրականացման հարցերով տնօրենի տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Մուրադյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ |
Ե. Վարդանյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համայնքային ծառայության հարցերի բաժնի գլխավոր մասնագետ |
Ն. Դուրյան |
- ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ |
Ա. Գասպարյան |
- ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչության պետ (համաձայնությամբ) |
Շ. Իսրայելյան |
- ՀՀ գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ) |
Ն. Փիրումյան |
- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ) |
Ս. Վարդանյան |
- «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Լ. Ահարոնյան |
- «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության համանախագահ (համաձայնությամբ) |
Տ. Կարապետյան |
- «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող (համաձայնությամբ) |
Ա. Դանոյան |
- «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության սոցիալական աշխատող (համաձայնությամբ) |
Ք. Սարգսյան |
- «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության վերապատրաստման և կարողությունների զարգացման բաժնի գլխավոր մասնագետ (համաձայնությամբ) |
Տ. Աղաբեկյան |
- «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար (համաձայնությամբ) |
Կ. Դավթյան |
- «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ռ. Արզումանյան |
- «Հույսի կամուրջ» երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության Դիլիջանի մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ) |
Ն. Պետրոսյան |
- «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի սոցիալական աշխատող (համաձայնությամբ) |
Մ. Դավթյան |
- «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի սոցիալական աշխատող (համաձայնությամբ) |
Ա. Կարապետյան |
- «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավախորհրդատու (համաձայնությամբ) |
Ա. Սարգսյան |
- «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող (համաձայնությամբ) |
Մ. Ղալաչյան |
- «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ) |
Է. Սանթրոսյան |
- «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ) |
Մ. Մաթոսյան |
- «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Լ. Սարգսյան |
- «Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի ծրագրի պատասխանատու ղեկավար (համաձայնությամբ) |
(հավելվածը խմբ. 13.08.19 N 1110-Ա, փոփ. 01.02.21 N 80-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |