Գլխավոր տեղեկություն
Номер
N 2195-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.12.2020-09.07.2024)
Статус
Չի գործում
Первоисточник
Միասնական կայք 2020.12.28-2021.01.10 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.12.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.12.2020
Дата вступления в силу
30.12.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.07.2024

28.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2020 թվականի N 2195-Լ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 9-րդ կետը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի N 72 որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի N 72 որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր են համարվում կոնսորցիումով հանդես եկող «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Արշակունյաց 49-22, պետական գրանցման համարը՝ 269.110.1117158, հարկ վճարողի հաշվառման համարը՝ 02284645), «Ցենտռ ռազվիտիյա պեռսպեկտիվնիխ տեխնոլոգիյ» սահմանափակ պատասխանատվությամբ (Ռուսաստանի Դաշնություն, 121609, քաղ. Մոսկվա, Ռուբլյովսկոյե մայրուղի 28, հարկ 18, սենյակ 31, պետական գրանցման համարը՝ 1177746542247, հարկ վճարողի նույնականացման համարը՝ 773I369928) և «ԱյՄարկ» սահմանափակ պատասխանատվությամբ (Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Մոսկվա, Ռուբլյովսկոյե մայրուղի 28, հարկ 18, սենյակ 30, պետական գրանցման համարը՝ 1187746883499, հարկ վճարողի նույնականացման համարը՝ 9731013192) ընկերությունները:

Վերոգրյալ իրավաբանական անձանց անունից հանդես է գալիս «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.07.2024, N 1053-Լ 09.07.2024, N 2195-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան