Գլխավոր տեղեկություն
Номер
N 1541-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (13.02.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.09.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.09.2020
Дата вступления в силу
19.09.2020

 

18.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 2020 թվականի N 1541-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, 686-րդ հոդվածի 1-ին մասով, 688-րդ և 689-րդ հոդվածներով սահմանված դրույթները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ 2172886 դրամ սկզբնական արժեքով GAZ 14 CHAYKA մակնիշի տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք) (պետական համարանիշը՝ 061 HH 01) անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն)՝ այն վերանորոգելու և որպես ցուցադրական նմուշ կազմակերպության տարածքում տեղադրելու համար (գրանցման համարը՝ 264.210.864444):

(1-ին կետը փոփ. 11.02.21 N 179-Ա)

2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում, կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ գործարքից բխող ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.02.2021, N 179-Ա 13.02.2021, N 1541-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան