Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.09.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 15.12.2020
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
24.09.2020
Подписан
Նախագահող
Дата подписания
24.09.2020
Дата вступления в силу
24.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

     

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

     

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0250/02/16

2020 թ.        

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0250/02/16

Նախագահող դատավոր՝

 Կ. Չիլինգարյան

Դատավորներ՝

 Ա. Խառատյան

 Մ. Հարթենյան

       

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

     

ՎՃՌԱԲԵԿ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

         

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուզող

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի սեպտեմբերի 24-ին

ծանոթանալով ըստ հայցի Արթուր Ղալաչյանի ընդդեմ Վարդուհի և Միքայել Մարգարյանների, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր)` նվիրատվության պայմանագրերն անվավեր ճանաչելու, ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքային միավորների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում` գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Միքայել Մարգարյանի ընդդեմ Վարդուհի Մարգարյանի, Արթուր Ղալաչյանի, Սեդա Շահբազյանի, Ջուլիետա, Մալվինա, Ամալիյա և Արտավազդ Այվազյանների, երրորդ անձ Կադաստրի` գործարքները` գնորդի մասով, շինծու լինելու հիմքով առոչինչ ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, քաղաքացիական գործով Վարդուհի Մարգարյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը հետ վերցնելու դիմումին,

     

Պ Ա Ր Զ Ե Ց

     

Դիմելով դատարան` Արթուր Ղալաչյանը պահանջել է անվավեր ճանաչել Վարդուհի Մարգարյանի և Միքայել Մարգարյանի միջև 12.02.2016 թվականին կնքված նվիրատվության պայմանագրերը, ճանաչել իր սեփականության իրավունքն ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքային միավորների նկատմամբ, առանձնացնել ընդհանուր գույքից իր բաժինը, դրա անհնարինության դեպքում` գույքը հրապարակային սակարկություններով վաճառել:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Միքայել Մարգարյանը պահանջել է գնորդի մասով, շինծու լինելու հիմքով առոչինչ ճանաչել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերը և կիրառել անվավերության հետևանքներ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Լ. Կատվալյան) (այսուհետ՝ Դատարան) 25.01.2018 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 21.06.2018 թվականի որոշմամբ Արթուր Ղալաչյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է և Դատարանի 25.01.2018 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Միքայել Մարգարյանը և Վարդուհի Մարգարյանը:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.11.2018 թվականի որոշումներով Վերաքննիչ դատարանի 21.06.2018 թվականի որոշման դեմ Միքայել Մարգարյանի և Վարդուհի Մարգարյանի բերած վճռաբեկ բողոքներն ընդունվել են վարույթ:

27.09.2019 թվականին Վարդուհի Մարգարյանը դիմում է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո մինչև բողոքի քննության ավարտի մասին հայտարարելը վճռաբեկ բողոք բերած անձն իրավունք ունի դիմում ներկայացնելու վճռաբեկ բողոքից հրաժարվելու մասին:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձի կողմից վճռաբեկ բողոքից հրաժարվելու դեպքում Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում վճռաբեկ վարույթը կարճելու մասին։ Մինչև դատական նիստը վճռաբեկ բողոքից հրաժարվելու դեպքում նույն մասում նշված որոշումը Վճռաբեկ դատարանը կայացնում է առանց դատական նիստ հրավիրելու:

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` վճռաբեկ վարույթը կարճելու մասին Վճռաբեկ դատարանի որոշմամբ վճռաբեկ վարույթի հետ կապված դատական ծախսերը դրվում են վճռաբեկ բողոքից հրաժարված անձի վրա, բացառությամբ նույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերի:

Տվյալ դեպքում Վարդուհի Մարգարյանը Վերաքննիչ դատարանի 21.06.2018 թվականի որոշման դեմ ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.11.2018 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:

27.09.2019 թվականին Վարդուհի Մարգարյանը դիմում է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի  2-րդ մասի համաձայն` Վարդուհի Մարգարյանի մասով վճռաբեկ վարույթը ենթակա է կարճման:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ վարույթը ենթակա է կարճման, իսկ վճռաբեկ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքի համար վճարել է 120.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար, հետևաբար Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ  քաղաքացիական դատավարության  օրենսգրքի 399-րդ հոդվածի 7-րդ մասի իրավակարգավորումը, գտնում է, որ վճռաբեկ վարույթի հետ կապված դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:

    

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

    

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վարդուհի Մարգարյանի վճռաբեկ բողոքից հրաժարվելու մասին դիմումի հիման վրա Վարդուհի Մարգարյանի մասով կարճել թիվ ԵՄԴ/0250/02/16 քաղաքացիական գործով Վարդուհի Մարգարյանի կողմից բերված վճռաբեկ բողոքի հիման վրա հարուցված վճռաբեկ վարույթը:

2.  Վճռաբեկ վարույթի հետ կապված դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

    

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուզող

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

     

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 դեկտեմբերի 2020 թվական: