ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 դեկտեմբերի 2020 թվականի N 803-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 492-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի օգոստոսի 26-ի՝ Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող «Արձագանք Գյումրիում տեղի ունեցած կարկտահարության հետևանքներին» ծրագրի մասին» N 492‑Ա որոշմամբ հաստատված ծրագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 9-րդ և 10-րդ կետերից համապատասխանաբար հանել 3-րդ և 1-ին ենթակետերը.
2) 9-րդ և 10-րդ կետերի 2-րդ ենթակետերում «46,017,000 դրամ» բառերը փոխարինել «87,960,115 դրամ» բառերով:
2. Սահմանել, որ Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված՝ ստորև նշված պայմանագրերում նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Թամարա Եղիազարյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ՝ 23299197) 2020 թվականի հոկտեմբերի 12-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ներքնակների և անկողնային պարագաների մատակարարում՝ 32,887,400 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Թամարա Եղիազարյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ՝ 23299197) 2020 թվականի նոյեմբերի 24-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ներքնակների և անկողնային պարագաների մատակարարում՝ 15,706,600 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Զոր-Ագատա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01012179) 2020 թվականի նոյեմբերի 24-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բարձերի և բրդյա ծածկոցների մատակարարում՝ 6,041,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2020 թ. դեկտեմբերի 16 Երևան |