Գլխավոր տեղեկություն
Номер
N 779-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.12.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
07.12.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
07.12.2020
Дата вступления в силу
08.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 դեկտեմբերի 2020 թվականի N 779-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 70-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02662248) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացում» ծրագրի մասին» N 70-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.

1) «ԼանսԱր Սերվիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01843373) 2020 թվականի հոկտեմբերի 30‑ին կնքված N 079-301020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է համակարգչային սարքավորումների ձեռքբերում՝ 50,274,830 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Էրնսթ ընդ Յանգ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00057741) 2020 թվականի հոկտեմբերի 29-ին կնքված N GFS-2020-00263 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 2021 թվականի մարտի 15-ը ընկած ժամանակահատվածում ընթացիկ տարվա ֆինանսական հաշվետվությունների աուդիտի անցկացում՝ 2,280,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. դեկտեմբերի 7

Երևան