11.01.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունվարի 2021 թվականի N 2-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2021 թվականի հունվարի 11-ին աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշվող գործուղման մեջ գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայանում սպասարկման ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Նիկոլ Փաշինյանինը, Մանե Գևորգյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Էդուարդ Հարությունյանինը և Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Արտյոմ Սմբատյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Աղվան Այվազյանինը՝ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
4) Գրիգորի Առաքելյանինը, Կարեն Վանյանինը, Արտակ Սիմոնյանինը, Դավիթ Աբազյանինը, Աշոտ Սարգսյանինը, Շավարշ Ուլուխանյանինը, Արման Համբարձումյանինը և Հովհաննես Հակոբյանինը՝ պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.
5) պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն գործուղման նպատակով համաճարակային կանոնների պահպանման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացման հետ կապված ծախսերը կատարել 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ներկայացված հաշվետվության:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2021 թվականի հունվարի 11-ին՝ Երևան-Մոսկվա Երևան երթուղով։
6. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշվող չվերթի կազմակերպման հարցում:
7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
11.01.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի 2021 թ. հունվարի 8-ի N 2-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Պաշտոնական պատվիրակություն | |
Ն. Փաշինյան | - ՀՀ վարչապետ |
Վ. Տողանյան | - Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան |
Ա. Սմբատյան | - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Մ. Գևորգյան | - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար |
Հ. Թաշչյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Է. Հարությունյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ (07.01.2021 թ.- 11.01.2021 թ.) |
Ա. Այվազյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի պետ (07.01.2021 թ.- 11.01.2021 թ.) |
Ա. Շահինյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր |
Անվտանգություն | |
Գ. Առաքելյան | - ՀՀ պետական պահպանության ծառայության առաջին բաժնի պետի տեղակալ |
Կ. Վանյան | - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող (07.01.2021 թ.- 11.01.2021 թ.) |
Ա. Սիմոնյան | - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող (07.01.2021 թ.- 11.01.2021 թ.) |
Դ. Աբազյան | - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող (07.01.2021 թ.- 11.01.2021 թ.) |
Ա. Սարգսյան | - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Շ. Ուլուխանյան | - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Ա.Համբարձումյան | - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Հ. Հակոբյան | - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |