ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի հոկտեմբերի 23-ին
«ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (22 դեկտեմբերի 1999 թվականի, ՀՕ-22) 5-րդ հոդվածում՝
1) առաջին մասի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) բուսական պաշարների պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում պետական ծրագրերի (այսուհետ՝ պետական ծրագրեր) հաստատում.».
2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ երկրորդ մաս.
«Պետական ծրագրերն իրականացվում են տարեկան ծրագրերի միջոցով: Կառավարությունը տարեկան ծրագիրն Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի նախագծի կազմում, որի ֆինանսավորման գումարն արտացոլվում է պետական բյուջեի ծախսերում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|