ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի մայիսի 29-ին
«ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Բանկ և վարկային կազմակերպություն հանդիսացող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ստեղծման և գործունեության վերակազմակերպման ու լուծարման, ինչպես նաև դրանց իրավական վիճակի առանձնահատկությունները սահմանվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|