Հայաստանի Հանրապետության
օ ր ե ն ք ը
Ընդունված է 2002 թվականի մայիսի 29-ին
«պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածում լրացումներ կատարելու մասին
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածում`
ա) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.3-րդ ենթակետով`
«3.3. արժույթի դիլերային առքուվաճառքի համար` | |
տարեկան |
բազային տուրքի 100-ապատիկի չափով». |
«5.8 վարկային գործունեության համար` | |
տարեկան |
բազային տուրքի 500-ապատիկի չափով |
5.9. դրամական (փողային) փոխանցումների իրականացման համար` | |
տարեկան |
բազային տուրքի 250-ապատիկի չափով |
5.10. վճարահաշվարկային փաստաթղթերի քլիրինգային հաշվարկների իրականացման համար` | |
տարեկան |
բազային տուրքի 250-ապատիկի չափով |
5.11. քարտային վճարումների պրոցեսինգի իրականացման համար` | |
տարեկան |
բազային տուրքի 250-ապատիկի չափով |
5.12. վճարային քարտերի և այլ փաստաթղթերի թողարկման և իրացման համար` | |
տարեկան |
բազային տուրքի 250-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից:
Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին արտարժույթի փոխանակման լիցենզիա ունեցող այն վճարողների համար, որոնց լիցենզիաներն օրենքի հիման վրա վերաձևակերպվում են արտարժույթի դիլերային առքուվաճառքի լիցենզիաների, սույն օրենքով սահմանված` արտարժույթի առքուվաճառքի լիցենզիայի համար տարեկան պետական տուրքի նոր դրույքաչափը կիրառվում է նշված վճարողների գործող լիցենզիաների համար տարեկան պետական տուրքի հերթական վճարման ժամկետը լրանալու օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|