10.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 2020 թվականի N 2018-Ն
«ԳՅՈՒՄՐՈՒ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ» ԱՆՎԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 14-րդ, 15-րդ և 67-րդ հոդվածների դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Գյումրու «Միջազգային Կարմիր Խաչի» անվան պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Անի թաղամաս, 5-րդ փող.) (պետական գրանցման համարը՝ 29.140.00571) վերանվանել «Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ ընկերություն):
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ընկերության կանոնադրության մեջ կատարել համապատասխան փոփոխություն։
3. Ընկերության անվանափոխության հետ կապված պետական գրանցման, կանոնադրության փոփոխության պետական գրանցման և կնիքի ձեռքբերման ծախսերը կատարել ընկերության միջոցների հաշվին:
4. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաuտանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի oպտիմալացման ծրագրերը հաuտատելու մաuին» N 1911-Ն որոշման N 9 հավելվածի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «Ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություն» բաժնի 2-րդ աղյուսակում «Գյումրու «Կարմիր խաչի» պոլիկլինիկա» բառերը փոխարինել «Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկա» բառերով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 դեկտեմբերի 2020 թվական: