ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2020 թվականի N 458-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 857-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված ապրանքները (լուսասյուններ (103 հատ) և լեդ լամպեր (112 հատ), 51,160 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 8,880,441 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի նոյեմբերի 29-ի «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Մասիս քաղաքի Հրանտ Վարդանյան փողոցի բարեկարգման և նորոգման աշխատանքների իրականացում» ծրագրի մասին» N 857-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
(1-ին կետը փոփ. 12.10.20 N 628-Ա, 27.10.20 N 654-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. հուլիսի 30 Երևան |