Գլխավոր տեղեկություն
Номер
N 1889-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.12.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.11.30-2020.12.13 Պաշտոնական հրապարակման օրը 01.12.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.11.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.12.2020
Дата вступления в силу
02.12.2020

 

01.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 2020 թվականի N 1889-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի և 23-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. Հույժ գաղտնի:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` դեղորայքի գնման գործընթացի արդյունքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից «Մեդտեխսերվիս», «Լեյկո» և «Նատալի ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հետ 2019 թվականի օգոստոսի 19-ին կնքված, համապատասխանաբար, NN 1, 2, 3 պայմանագրերի շրջանակներում փաստացի մատակարարված ապրանքների դիմաց վճարումներն իրականացնել կողմերի միջև կազմված և կնքված հարկային հաշիվների, ինչպես նաև հանձնման-ընդունման արձանագրությունների համաձայն` Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ոստիկանության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջոցառումներ, մոնիտորինգ և վերահսկողություն» ծրագրի գծով 2020 թվականի բյուջետային միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել սույն որոշման 3-րդ կետում նշված գնման գործարքի վերաբերյալ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջվող հաշվետվությունը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 4-րդ կետով նախատեսված հաշվետվության հիման վրա սահմանված կարգով և ժամկետներում ապահովել վճարման իրականացումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

նոյեմբերի 26-ի N 1889-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

նոյեմբերի 26-ի N 1889-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

նոյեմբերի 26-ի N 1889-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2020 թվականի

նոյեմբերի 26-ի N 1889-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2020 թվականի

նոյեմբերի 26-ի N 1889-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան