«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 դեկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 2005 թվականի N 2137-Ն
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել տրանսպորտային միջոցներում գովազդի տեղադրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են տրանսպորտային միջոցներում գովազդի տեղադրման հիմնական պահանջները:
2. Տրանսպորտային միջոցների վրա գովազդը տեղադրվում է`
ա) տրանսպորտային միջոցի տանիքի վրա` առանց լրացուցիչ առարկաների տեղադրման,
բ) թեթև մարդատար ավտոմոբիլների, տրոլեյբուսների և ավտոբուսների թափքերի կողային մակերեսների վրա` մինչև լուսամուտների եզրերը,
գ) բեռնատար (բեռնաուղևորատար) ավտոմոբիլների թափքերի կողային մակերեսներին (այդ թվում` ֆուրգոնների, կիսակցորդների, կցորդների),
դ) երկաթուղային տրանսպորտում` ուղևորատար վագոններում, բացի պատուհանների մակերեսներից:
3. Գովազդի մակերեսը չպետք է գերազանցի տրանսպորտային միջոցի թափքի ներկված դետալների մակերեսի 30 տոկոսը, որոնց վրա այն տեղաբաշխված է:
4. Տրանսպորտային միջոցների վրա կարող են տեղադրվել արտաքին լուսային սարքավորումներ, որոնք տվյալ տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի կողմից թույլատրված են կամ նախատեսված: Գովազդի նպատակով չեն կարող օգտագործվել տրանսպորտային միջոցի արտաքին լուսային սարքավորումները:
5. Տրանսպորտային միջոցների վրա տեղադրվում են այնպիսի գովազդներ, որոնք իրենց գույնով և տեղադրման տեղով չպետք է նման լինեն հատուկ և օպերատիվ տրանսպորտային միջոցների գունագրաֆիկ սխեմաներին, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կանոններով տրանսպորտային միջոցների վրա տեղադրվելու համար նախատեսված ճանապարհային նշաններին:
6. Գովազդի համար կարող են օգտագործվել այնպիսի նյութեր, որոնք ունեն լուսանդրադարձնող էֆեկտներ, բացառությամբ ճանապարհային երթևեկության կանոններով արգելված գույների և լուսանդրադարձնող նյութերի, և տեղադրվում են տրանսպորտային միջոցի առջևի մասում` կարմիր, իսկ հետևի մասում` սպիտակ գույնի:
7. Գովազդի տեղադրման արդյունքում չպետք է փակվեն կամ սահմանափակվեն վարորդի տեսադաշտը, արտաքին լուսավորության սարքավորումները, գրանցման համարանիշերը, թափքի համարը, իդենտիֆիկացիոն համարները, տեղեկատվական գրառումները և սիմվոլները, ինչպես նաև բեռնատարների, կցորդների և ավտոբուսների թափքի հետևի պատի վրա կատարվեն թվանշաններ պարունակող գրառումներ, բացառությամբ հատուկ և օպերատիվ նշանակության տրանսպորտային միջոցների:
8. Սույն կարգի պահանջների խախտումներն առաջացնում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
|
Մ. Թոփուզյան |