06.11.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 նոյեմբերի 2020 թվականի N 1778-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել «Ինժգարանտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ն․ Սիսակյան 3 շենքի 112 ոչ բնակելի տարածք հասցեով՝ 0․118714 հեկտար հողամասով 8,9 քառ. մետր մակերեսով պոմպակայանը (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի N 2907202001-0233, կադաստրային ծածկագիր՝ 01-001-0343-0070-001-112) և 3,329,580 դրամ հաշվեկշռային արժեքով պոմպակայանի սարքավորումները` համաձայն N 1 հավելվածի, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքի խմելու ջրագծի արտաքին և ներքին ցանցը 3698 գծմ երկարությամբ (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N12082020-05-0077) և 143 հատ երկաթբետոնյա հավաքովի ջրաչափական հորերը` համաձայն N 2 հավելվածի, 22,389,848 դրամ հաշվեկշռային արժեքով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի սեփականությունը հանդիսացող Արևիկ գյուղի 13661.23 գծամետր ընդհանուր երկարությամբ (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 04082020-08-0015) և 239,337,434 դրամ հաշվեկշռային արժեքով խմելու ջրի ստորգետնյա ջրագիծը՝ համաձայն N 3 hավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքերն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ընկերության, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարսերի համայնքի ղեկավարի և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրատվության պայմանագրերի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման, պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնելով ընկերության, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարսերի և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքների միջոցների հաշվին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքերը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան համաձայնագրեր՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքերը 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով:
4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրերի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
06.11.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2020 թվականի նոյեմբերի 5-ի N 1778-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՋԱՓՆՅԱԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ Ն․ ՍԻՍԱԿՅԱՆ N 3 ՇԵՆՔԻ 112 ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ԴՐԱ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Անվանումը |
Ընդհանուր արժեքը |
1. |
CME10-3 A-R-A-E-AVBE S-A-D-N (Grundfos) |
1,095,500.0 |
2. |
CME10-3 A-R-A-E-AVBE S-A-D-N (Grundfos) |
1,095,500.0 |
3. |
Ճնշման տվիչ MBS3000-2221 0-16 BAR (Grundfos) |
54,000.0 |
4. |
Ճնշման տվիչ MBS3000-2221 0-16 BAR (Grundfos) |
54,000.0 |
5. |
Պոմպ ջրի CC 7 (UNILIFT) |
105,300.0 |
6. |
Բաք ճնշումային 24լ (24Y) (EDS Gliobal) |
13,350.0 |
7. |
Ցածր ճնշման ռելե 0-8 բար (ELEMENT) |
57,000.0 |
8. |
Պոմպակայանի կառուցման և մոնտաժման աշխատանքներ |
300,000․0 |
9. |
ԸՆԴԱՄԵՆԸ |
2,774,650․0 |
10. |
ԱԱՀ 20% |
554,930.0 |
Ընդամենը |
3,329,580․0 |
06.11.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2020 թվականի նոյեմբերի 5-ի N 1778-Ա որոշման |
Ց Ա Ն Կ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐՍԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԱԳԾԻ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՑԱՆՑԵՐԻ
NN ը/կ |
10 մթն ճնշմամբ պոլիէթիլենային |
Երկարությունը (մ) |
1. |
D 140 |
1285 |
2. |
D 63 |
262 |
3. |
D 40 |
412 |
4. |
D 90 |
419 |
5. |
D 40 |
126 |
6. |
D 63 |
418 |
7. |
D 40 |
288 |
8. |
D 40 |
242 |
9. |
D 25 |
16 |
10. |
D 25 |
230 |
Ընդամենը |
3698 |
Ց Ա Ն Կ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐՍԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՏԵՂԱԴՐՎԱԾ 143 ՀԱՏ ԵՐԿԱԹԲԵՏՈՆՅԱ ՀԱՎԱՔՈՎԻ ՋՐԱՉԱՓՄԱՆ ՀՈՐԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Լայնությունը |
Երկարությունը |
Բարձրությունը |
Պատերի |
70 սմ |
70 սմ |
70 սմ |
70 սմ |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
06.11.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2020 թվականի նոյեմբերի 5-ի N 1778-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐԵՎԻԿ ԳՅՈՒՂԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՋՐԱԳԾԻ
NN ը/կ |
Պոլիէթիլենային խողովակների |
Երկարությունը (մ) |
1. |
D 160 մմ P 1.0 ՄՊա |
1840 |
2. |
D 110 մմ P 1.0 ՄՊա |
545 |
3. |
D 90 մմ P 1.0 ՄՊա |
1112 |
4. |
D 75 մմ P 1.0 ՄՊա |
1100 |
5. |
D 63 մմ P1.0 ՄՊա |
3463 |
6. |
D 50 մմP 1.0 ՄՊա |
1410 |
7. |
D 40 մմ P 1.0 ՄՊա |
659 |
8. |
D 32 մմP 1.0 ՄՊա |
715.23 |
9. |
D 25 մմ P 1.0 ՄՊա |
430 |
10. |
D 20 մմ P 1.0 ՄՊա |
2387 |
Ընդամենը |
13661.23 |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |