Գլխավոր տեղեկություն
Номер
N 370-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (15.08.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.03.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.03.2020
Дата вступления в силу
28.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մարտի 2020 թվականի N 370-Ա

   

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԳՈԼԴՇԻՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԳՈԼԴՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

     

2020 թ. մարտի 27

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 26-ի N 370-Ա որոշման

     

Ց Ա Ն Կ

 

գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐի, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐի, հումքի ԵՎ (կամ) նյութերի

  

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման
երկիրը

Արժեքը (դրամ)

1

2

3

4

5

6

7

8

1.

7210708000

Ցինկապատ գալվանացված հարթ թիթեղ, պոլիմերային շերտով, ներկված

Հարթ թիթեղ

կգ

5 000 000

Հարավային Կորեա, Չինաստան, Իրան, Թուրքիա, Լեհաստան, Ուկրաինա

2 550 000 000

2.

7210490009

Ցինկապատ հարթ թիթեղ՝ գալվանացված, առանց պոլիմեր. շերտի, չներկված

Հարթ թիթեղ

կգ

6 000 000

Չինաստան, Հարավային Կորեա, Իրան, Թուրքիա, Լեհաստան, Ուկրաինա

2 100 000 000

3.

7210610000

Ալյումինապատ հարթ թիթեղ՝ գալվանացված առանց պոլիմեր. շերտի, չներկված

Հարթ թիթեղ

կգ

200 000

Չինաստան, Հարավային Կորեա, Իրան, Թուրքիա, Լեհաստան, Ուկրաինա

75 000 000

4.

3506910000

Սոսինձ պոլիմերային հիմքով՝ 250 կգ-ոց՝ տակառների մեջ

Սոսինձ

կգ

10 000

Չինաստան, Հարավային Կորեա, Իրան, Թուրքիա, Լեհաստան, Ուկրաինա

12 850 000

5.

3907209900

Սոսնձող պոլիեթերային նյութ 73% ակրիլային խեժի հիմքով՝ ավազի համար

Սոսինձ

կգ

35 000

Չինաստան, Հարավային Կորեա, Իրան, Թուրքիա, Լեհաստան, Ուկրաինա

40 000 000

6.

6802999000

Վերամշակված քարերի մանր գրանուլներ՝ արհեստական ներկված

Ավազ

կգ

80 000

Չինաստան, Հարավային Կորեա, Իրան, Թուրքիա, Լեհաստան, Ուկրաինա

15 000 000

7.

7318149900

Պտուտակներ սև մետաղից ինքնապարուրակվող, ցինկապատ, իր տափօղակով՝ մետաղի համար

Պտուտակներ

կգ

16 000

Հարավային Կորեա, Լեհաստան, Չինաստան, Թուրքիա, Ուկրաինա, Իրան

12 000 000

8.

7318129000

Պտուտակներ սև մետաղից տափօղակով, ցինկապատ՝ փայտի համար

Պտուտակներ

կգ

64 000

Հարավային Կորեա, Լեհաստան, Չինաստան, Թուրքիա, Ուկրաինա, Իրան

48 000 000

9.

7306619209

Խողովակներ քառակուսի կամ ուղղանկյուն լայնակի հատման, 2 մմ-ից ոչ ավելի պատի հաստությամբ

Խողովակներ

կգ

100 000

Հարավային Կորեա, Լեհաստան, Չինաստան, Թուրքիա, Ուկրաինա, Իրան

30 000 000

10.

7306619909

Խողովակներ քառակուսի կամ ուղղանկյուն լայնակի հատման, 2 մմ-ից ավելի պատի հաստությամբ

Խողովակներ

կգ

200 000

Հարավային Կորեա, Լեհաստան, Չինաստան, Թուրքիա, Ուկրաինա, Իրան

60 000 000

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

4 942 850 000

(հավելվածը լրաց., փոփ. 13.08.20 N 1334-Ա)

          

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.08.2020, N 1334-Ա 15.08.2020, N 370-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան