Գլխավոր տեղեկություն
Номер
N 1660-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (10.10.2020-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.10.05-2020.10.18 Պաշտոնական հրապարակման օրը 09.10.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.10.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.10.2020
Дата вступления в силу
10.10.2020

08.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

        

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

8 հոկտեմբերի 2020 թվականի N 1660-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 580-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված կամ մահացած կամ անհայտ կորած կամ հաշմանդամ ճանաչված` զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց մասին» N 580-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) 1-ին կետի 2-րդ ենթակետը «մարտական գործողություններին մասնակցելու, կամ» բառերից հետո լրացնել «հակառակորդի հետ շփման գծում» բառերով և կետից հանել «, ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած զինծառայողի» բառերը.

2) 1-ին կետի 4-րդ ենթակետում «զոհված (մահացած), անհայտ կորած» բառերը փոխարինել «զոհված (մահացած) կամ անհայտ կորած» բառերով, իսկ «կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է» բառերից հետո լրացնել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 20-23-րդ հոդվածներով» բառերով․

3) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը պարտավոր է զոհված (մահացած) կամ անհայտ կորած կամավորականի ընտանիքի անդամի, հաշմանդամ ճանաչված կամավորականի պահանջով նրանց ապահովել սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերով։»․

4) 3-րդ կետում «2004 թվականի հունվարի 15-ի N 46-Ն» բառերը փոխարինել «2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն» բառերով.

5) 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1) վնասվածքը կամ խեղումն ստացել է համապատասխանաբար՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով՝ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված կամավորականի համար.»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հոկտեմբերի 2020 թվական: