18.09.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 2020 թվականի N 1548-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1514-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետից բացառություն է արվում նաև օտարերկրյա պաշտոնական պատվիրակությունների անդամների համար՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք ներկայացնելու դեպքում (վերջին 72 ժամ վաղեմությամբ):».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.1-ին կետով.
«13.1. Սույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված մասնակիցների քանակական սահմանափակումը կիրառելի չէ Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի կամ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի մասնակցությամբ պաշտոնական միջոցառումների (արարողությունների) դեպքերում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 սեպտեմբերի 2020 թվական: