ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2020 թվականի N 450-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 19,683,272 դրամ ընդհանուր արժողությամբ «Ֆոտովոլտային կայանների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Էկովիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00465627) 2020 թվականի հունիսի 22-ին N ԱՀ/ԱՖՎ-02/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Լիսագորի համայնքի համայնքային կենտրոնի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,878,619 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էկովիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00465627) 2020 թվականի հունիսի 22-ին N ԱՀ/ԱՖՎ-05/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Լիսագորի համայնքի դպրոցի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,878,619 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Էկովիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00465627) 2020 թվականի հունիսի 22-ին N ԱՀ/ԱՖՎ-03/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Մեծ Շենի համայնքի համայնքային կենտրոնի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,687,415 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Էկովիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00465627) 2020 թվականի հունիսի 22-ին N ԱՀ/ԱՖՎ-04/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Մեծ Շենի համայնքի դպրոցի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,878,619 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2020 թվականի հունիսի 22-ին N ՀՀ/ԱՖՎ-08/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Հին Շենի համայնքի համայնքային կենտրոնի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,640,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2020 թվականի հունիսի 22-ին N ՀՀ/ԱՖՎ-07/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Հին Շենի համայնքի մշակույթի տան տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,640,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2020 թվականի հունիսի 22-ին N ՀՀ/ԱՖՎ-09/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Հին Շենի համայնքի դպրոցի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,860,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2020 թվականի հունիսի 22-ին N ՀՀ/ԱՖՎ-10/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղծահողի համայնքի դպրոցի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,860,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2020 թվականի հունիսի 22-ին N ՀՀ/ԱՖՎ-11/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղծահողի համայնքի համայնքային կենտրոնի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,640,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2020 թվականի հունիսի 22-ին N ՀՀ/ԱՖՎ-12/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղծահողի համայնքի մշակույթի տան տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,860,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
11) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2020 թվականի հունիսի 22-ին N ՀՀ/ԱՖՎ-06/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Քիրսավանի համայնքի համայնքային կենտրոնի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,860,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. հուլիսի 30 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. հուլիսի 30-ի N 450-Ա որոշման |
«ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Էներգախնայողությունն ապահովելու նպատակով նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Լիսագորի համայնքի համայնքային կենտրոնի, Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Լիսագորի համայնքի դպրոցի, Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Մեծ Շենի համայնքի համայնքային կենտրոնի, Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Մեծ Շենի համայնքի դպրոցի, Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Հին Շենի համայնքի համայնքային կենտրոնի, Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Հին Շենի համայնքի մշակույթի տան, Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Հին Շենի համայնքի դպրոցի, Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղծահողի համայնքի դպրոցի, Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղծահողի համայնքի համայնքային կենտրոնի, Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղծահողի համայնքի մշակույթի տան և Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Քիրսավանի համայնքի համայնքային կենտրոնի տանիքներին այլընտրանքային արևային /ON GRID/ ֆոտովոլտային կայանների տեղադրում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցներ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Լիսագորի, Մեծ Շենի, Հին Շենի, Եղծահողի և Քիրսավանի համայնքներ, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 19,683,272 դրամ, որից ԱՀ Շուշիի շրջանի Լիսագորի համայնքի համայնքային կենտրոն՝ 1,878,619 դրամ, Շուշիի շրջանի Լիսագորի համայնքի դպրոց՝ 1,878,619 դրամ, Շուշիի շրջանի Մեծ Շենի համայնքի համայնքային կենտրոն՝ 1,687,415 դրամ, Շուշիի շրջանի Մեծ Շենի համայնքի դպրոց՝ 1,878,619 դրամ, Շուշիի շրջանի Հին Շենի համայնքի համայնքային կենտրոն՝ 1,640,000 դրամ, Շուշիի շրջանի Հին Շենի համայնքի մշակույթի տուն՝ 1,640,000 դրամ, Շուշիի շրջանի Հին Շենի համայնքի դպրոց՝ 1,860,000 դրամ, Շուշիի շրջանի Եղծահողի համայնքի դպրոց՝ 1,860,000 դրամ, Շուշիի շրջանի Եղծահողի համայնքի համայնքային կենտրոն՝ 1,640,000 դրամ, Շուշիի շրջանի Եղծահողի համայնքի մշակույթի տուն՝ 1,860,000 դրամ և Շուշիի շրջանի Քիրսավանի համայնքի համայնքային կենտրոն՝ 1,860,000 դրամ։ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Լիսագորի համայնքի համայնքային կենտրոն, Լիսագորի համայնքի դպրոց, Շուշիի շրջանի Մեծ Շենի համայնքի համայնքային կենտրոն, Մեծ Շենի համայնքի դպրոց, Շուշիի շրջանի Հին Շենի համայնքի համայնքային կենտրոնի, Շուշիի շրջանի Հին Շենի համայնքի մշակույթի տուն, Շուշիի շրջանի Հին Շենի համայնքի դպրոցի, Շուշիի շրջանի Եղծահողի համայնքի դպրոցի, Շուշիի շրջանի Եղծահողի համայնքի համայնքային կենտրոն, Շուշիի շրջանի Եղծահողի համայնքի մշակույթի տուն և Շուշիի շրջանի Քիրսավանի համայնքի համայնքային կենտրոն |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ամբողջ ծրագրերը նախատեսվում է իրականացնել՝ 2020 թ. հուլիսի 31-ից մինչև 2020 թ. հոկտեմբերի 29-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Լիսագորի համայնքի համայնքային կենտրոնի, Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Լիսագորի համայնքի դպրոցի, Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Մեծ Շենի համայնքի համայնքային կենտրոնի, Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Մեծ Շենի համայնքի դպրոցի, Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Հին Շենի համայնքի համայնքային կենտրոնի, Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Հին Շենի համայնքի մշակույթի տան, Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Հին Շենի համայնքի դպրոցի, Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղծահողի համայնքի դպրոցի, Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղծահողի համայնքի համայնքային կենտրոնի, Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղծահողի համայնքի մշակույթի տան և Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Քիրսավանի համայնքի համայնքային կենտրոնի տանիքներին այլընտրանքային արևային /ON GRID/ ֆոտովոլտային կայանների տեղադրում: Ծրագրերը նախատեսվում է իրականացնել՝ 2020 թ. հուլիսի 31-ից մինչև 2020 թ. հոկտեմբերի 29-ը։ Արժեքը՝ 19,683,272 դրամ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Այլընտրանքային /ON GRID/ ֆոտովոլտային կայանների տեղադրում՝ 19,683,272 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն չի նախատեսվում: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |