ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԴԽ-50-Ն-8 2020 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 որոշմամբ և հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2020 թվականի հունիսի 9-ի թիվ ՆՀ-121-Ա, թիվ ՆՀ-122-Ա, հունիսի 16-ի թիվ ՆՀ-128-Ա, հունիսի 24-ի թիվ ՆՀ-131-Ա, հունիսի 26-ի թիվ ՆՀ-132-Ա և թիվ ՆՀ-136-Ա, հուլիսի 3-ի թիվ ՆՀ-150-Ա հրամանագրերը, Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 4-ի թիվ ԲԴԽ-33-Ո-70 որոշումը՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման հավելված 1-ում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 17-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Շահվերդյան Մանվել Սամվելի» բառերով:
2) Հավելվածի 6-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Արմավիր» բառը փոխարինել «Էջմիածին» բառով, իսկ «Դատավոր» սյունակի «Սարգսյան Հրաչիկ Երեգլոյի» բառերը փոխարինել «Ջիվանյան Վահե Ալեքսանդրի» բառերով:
3) Հավելվածի 8-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Թորոսյան Վահագն Սամվելի» բառերով:
4) Հավելվածի 9-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Դատավոր» սյունակի «Շահվերդյան Մանվել Սամվելի» բառերը փոխարինել «Սիմոնյան Անդրանիկ Արամի» բառերով:
5) Հավելվածի 10-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Արմենակյան Սարգիս Արմենի» բառերով:
6) Հավելվածի 12-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Բախշիյան Բորիս Հրանտի» բառերով:
7) Հավելվածի 12-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Ահարոնյան Ռոմեն Դերենիկի» բառերով:
8) Հավելվածի 12-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Աբգարյան Էմին Ռուբիկի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բարձրագույն դատական |
Ռ. Վարդազարյան |
2020 թ. հուլիսի 30 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 օգոստոսի 2020 թվական: