Գլխավոր տեղեկություն
Номер
N 320-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.06.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
12.06.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
12.06.2020
Дата вступления в силу
13.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունիսի 2020 թվականի N 320-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՏՈՒԿ ՃՈՃԱՆԱԿԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 552,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Հատուկ ճոճանակի տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Մագնոն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի մայիսի 11-ին կնքված N ԳԵՏ-01/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հատուկ ճոճանակի գնում և տեղադրում՝ 552,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. հունիսի 12

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հունիսի 12-ի N 320-Ա

որոշման

 

«ՀԱՏՈՒԿ ՃՈՃԱՆԱԿԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

1.

Ծրագրի նպատակը

Երեխաների ֆիզիկական զարգացումը ապահովելու նպատակով նախատեսվում է ապահովել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Երեխաների տուն» (0-6 տարեկան երեխաների համար) պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատուկ ճոճանակով

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

Հայաստան համահայկական հիմնադրամ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցներ

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը եւ բնագավառը

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, ք. Գյումրի, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 552,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Երեխաների տուն» (0-6 տարեկան երեխաների համար) պետական ոչ առևտրային կազմակերպություն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2020 թ. հունիսի 15-ից մինչև 2020 թ. օգոստոսի 17-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Նախատեսվում է ծրագրի իրականացման ժամկետում գնել և տեղադրել հատուկ ճոճանակ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Երեխաների տուն» (0-6 տարեկան երեխաների համար) պետական ոչ առևտրային կազմակերպությունում: Արժեքը՝ 552,000 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Հատուկ ճոճանակի գնում և տեղադրում՝ 552,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու եւ գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան