«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 փետրվարի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 11516066
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
3 փետրվարի 2016 թ. |
N 21-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 56-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետը.
Հրամայում եմ`
Ուժը կորցրած ճանաչել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2007 թվականի ապրիլի 2-ի «Խնամք ստանալու համար հաճախորդի դիմումի, կենսաթոշակի տեսակի և չափի վերաբերյալ տեղեկանքի ձևերը հաստատելու մասին» N 56-Ն հրամանը:
Ա. Ասատրյան