ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
26 հունվարի 2021 թ. |
N 20-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
.
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ, ԾԱԽՍԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄՈԴԵԼՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 24-րդ hոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելները և դրանց ներդրման կարգը»՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ
Հավելված և սպորտի նախարարի |
ԿԱՐԳ
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ, ԾԱԽՍԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄՈԴԵԼՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԴՐՄԱՆ
l. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում են նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելները (այսուհետ՝ մոդել) և դրանց ներդրման ընթացակարգերը:
2. Մոդելների ներդրման հիմնական խնդիրներն են.
1) հանրապետության բազմաբնակավայր համայնքներում ձևավորել նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատություններ, որոնք հնարավորություն կընձեռեն մեծացնել նախադպրոցական ծառայություններում ընդգրկված երեխաների թիվը,
2) ապահովել մատչելիություն՝ հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների համար,
3) ներդնել նախադպրոցական կրթական ծառայությունների կառավարման արդյունավետ մեխանիզմներ,
4) բացառապես նախադպրոցական կրթական ծառայություններ չմատուցող բնակավայրերում ձևավորել ցածր արժողությամբ (ծախսարդյունավետ) նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագրեր իրականացնող համայնքահեն հաստատություններ:
ll. Մոդելների ներդրման գործընթացի ընդհանուր նկարագրությունը
3. Մոդելների ներդրումն իրականացվում է ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման» կարգի պահանջներին համապատասխան՝ հետևյալ հիմնական փուլերով.
1) համայնքների կողմից հայտերի ներկայացում,
2) ներկայացված հայտերի գնահատում, բնակավայրերի ընտրություն և համապատասխան մոդելի հաստատում,
3) դրամաշնորհի հատկացում,
4) հաշվետվությունների ընդունում:
4. Բնակավայրերի ընտրությունն իրականացվում է՝
1) շահագրգիռ համայնքները հայտերը և կից պահանջվող փաստաթղթերը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն) են ներկայացնում նախարարության կողմից սահմանված ժամկետում,
2) հայտերի ընդունման ժամկետներն ու պահանջվող փաստաթղթերի ցանկը հրապարակվում են նախարարության պաշտոնական կայքում,
3) ներկայացված հայտերն ուսումնասիրվում և հաստատվում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հուլիսի 14-ի N 514-Ա հրամանով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից,
4) հայտը ներառում է՝
ա. դիմում համայնքի ղեկավարի կողմից,
բ. նախընտրելի մոդելի մատնանշում,
գ. վիճակագրական տեղեկություններ բնակավայրում նախադպրոցահասակ երեխաների թվի և նախադպրոցական կրթական ծառայության մատուցման համար նախատեսվող շինության շենքային վիճակի մասին,
5) ընտրության ժամանակ, յուրաքանչյուր տարի, առաջնահերթությունը տրվում է այն բնակավայրերին, որոնց համար ներկայացված հայտում իրատեսական են արտահայտված մոդելի ներդրման ուղղությամբ իրականացվող գործողությունները, նշված են մոդելի գործունեության շարունակականության ապահովման հնարավորություններն ու երաշխիքները,
6) առաջնահերթություն է տրվում նաև այն բնակավայրերին, որոնք`
ա) ընդգրկված են ՀՀ Կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի 1266-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի ցանկում և իրավասու են ստանալ սոցիալական աջակցություն,
բ) բնակեցված են հիմնականում ազգային փոքրամասնություններով,
գ) ունեն աղքատության և գործազրկության բարձր մակարդակ:
III. Մոդելների ներդրման համար ֆինանսական միջոցների տրամադրումը
5. Նախարարության կողմից ֆինանսական միջոցները հատկացվում են դրամաշնորհի միջոցով՝ ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման» կարգի համաձայն:
6. Հատկացվող միջոցները նախատեսված են նախադպրոցական կրթական ծառայության մատուցման նպատակով հատկացված շինության բարեկարգման, գույքով և սարքավորումներով համալրման աշխատանքների իրականացման և երեխաների հետ աշխատողների (մայրերի կամ համայնքի այն ներկայացուցիչների, ովքեր աշխատելու են որպես դաստիարակներ) մասնագիտական վերապատրաստումներ կազմակերպելու համար:
7. Տրամադրվող գումարների վճարումը կատարվում է համայնքի գանձապետական հաշվին (ենթահաշվին)՝ համաձայն նախարարության և համայնքի միջև կնքվող պայմանագրի: Ֆինանսավորումն իրականացվում է՝ համաձայն պայմանագրով նախատեսված բյուջեի և վճարման ժամանակացույցի:
IV. Առաջարկվող մոդելների նկարագրությունը
8. Նախադպրոցական կրթական ծառայության մատուցման տարբերակ 1 /3,5-4 ժամ/՝
1) նորաստեղծ նախադպրոցական ծառայությունները կարճօրյա են, առանց ցերեկային քնի ապահովման, նախատեսված՝ 3-6 տարեկան երեխաների համար (խառը տարիքային խումբ): Խմբում երեխաների առավելագույն քանակ` 30 երեխա,
2) նպատակահարմար է կիրառել, եթե բնակավայրում առկա է գործող համայնքային հաստատություն (համայնքապետարան, մշակույթի կենտրոն),
3) ծառայության գործունեության շարունակականության ապահովման նպատակով համայնքի միջոցներով իրականացվում են՝
ա. սաների մեկանգամյա սննդի կազմակերպում՝ պահպանելով Առողջապահության նախարարի 2013 թվականի օգոստոսի 12-ի N 42-Ն հրամանով սահմանված նորմերը,
բ. գրենական և տնտեսական պարագաների տրամադրում,
գ. պահպանման ծախսեր,
4) քնելու հնարավորությունը բացակայում է:
9. Նախադպրոցական կրթական ծառայության մատուցման տարբերակ 2 /8 ժամ/՝
1) այս տարբերակը կիրառելի է, եթե նախադպրոցական տարիքի երեխաների թիվը փոքր է (15-20 երեխա) և համայնքն ունի միջոցներ ամբողջ օրով նախադպրոցական կրթություն տրամադրելու համար,
2) տարիքային խումբը՝ 3-6 տարեկաններ (խառը տարիքային խումբ),
3) ծրագրի գործունեության շարունակականության ապահովման նպատակով համայնքի միջոցներով իրականացվում են՝
ա. սաների երեքանգամյա սննդի կազմակերպում՝ պահպանելով Առողջապահության նախարարի 2013 թվականի օգոստոսի 12-ի N 42-Ն հրամանով սահմանված նորմերը,
բ. գրենական և տնտեսական պարագաների և սպասքի տրամադրում.
գ. պահպանման ծախսեր,
4) քնելու հնարավորությունն ապահովված է:
10. Նախադպրոցական կրթական ծառայության մատուցման տարբերակ 3 /4-4.5 ժամ/՝
1) այս տարբերակը կիրառելի է, եթե համայնքում 3-6 տարեկան երեխաների թիվը շատ փոքր է (մինչև 15 երեխա) և համայնքը չունի միջոցներ մյուս մոդելներն իրականացնելու համար,
ա. բնակավայրում կա տուն, որն ունի համապատասխան պայմաններ երեխաներին ընդունելու համար,
բ. տնային տնտեսությունն ունի կամ պատրաստակամություն է հայտնում ունենալ ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ սահմանված պայմաններ՝ ծառայությունը կազմակերպելու համար,
գ. խնամառուն ունի առնվազն միջին մասնագիտական կրթություն,
2) համայնքի կողմից կենտրոնացված կառավարումը կարող է հանգեցնել մինչև 3 տան պայմաններում մատուցվող ծառայության համակարգման,
3) ծրագրի գործունեության շարունակականության ապահովման նպատակով համայնքի միջոցներով իրականացվում են՝
ա. սաների մեկանգամյա սննդի կազմակերպում՝ պահպանելով Առողջապահության նախարարի 2013 թվականի օգոստոսի 12-ի N 42-Ն հրամանով սահմանված նորմերը,
բ. գրենական և տնտեսական պարագաների տրամադրում,
գ. պահպանման ծախսեր,
5) քնելու հնարավորությունը բացակայում է:
11. Նախադպրոցական կրթական ծառայության մատուցման տարբերակ 4 /8 ժամ/`
1) այս տարբերակը կիրառելի է, եթե նախադպրոցական կրթական ծառայության կազմակերպման համար համայնքն ունի միջոցներ, բայց չունի շենքային պայմաններ,
2) համայնքում կա տուն, որն ունի ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ սահմանված պայմաններ մինչև 15 երեխա ընդունելու համար,
3) hամայնքի կողմից կենտրոնացված կառավարումը կարող է հանգեցնել մինչև 3 տնային պայմաններում մատուցվող ծառայության համակարգման,
4) տնային տնտեսությունը ունի կամ պատրաստակամություն է հայտնում ունենալ ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ սահմանված պայմաններ՝ ծառայությունը կազմակերպելու համար։ Խնամառուն հանդիսանում է ընտրված տան մայրը/տատիկը, ով ունի առնվազն միջին մասնագիտական կրթություն,
5) ծրագրի գործունեության շարունակականության ապահովման նպատակով համայնքի միջոցներով իրականացվում են՝
ա.սաների 3 անգամյա սննդի կազմակերպում՝ պահպանելով Առողջապահության նախարարի 2013 թվականի օգոստոսի 12-ի N 42-Ն հրամանով սահմանված նորմերը,
բ. գրենական և տնտեսական պարագաների և սպասքի տրամադրում,
գ.պահպանման ծախսեր,
6) քնելու հնարավորությունն ապահովված է:
12. Նախադպրոցական կրթական ծառայության մատուցման տարբերակ 5՝
1) նախադպրոցական կրթության կազմակերպման և իրականացման համար նախատեսվող ուսումնական հաստատությունները կարող են հիմնադրվել հետևյալ եղանակներով.
ա. տվյալ համայնքում արդեն գործող նախադպրոցական ուսումնական հաստատության` համապատասխան բնակավայրում մասնաճյուղ ստեղծելու միջոցով,
բ. առանց որևէ մասնաճյուղ ստեղծելու կամ իրավաբանական անձի վերակազմակերպում իրականացնելու՝ համայնքի տարբեր բնակավայրերում գործունեություն իրականացնելու միջոցով:
2) առաջարկվող տարբերակը կիրառելի է բացառապես բազմաբնակավայր համայնքներում:
13. Նախադպրոցական կրթական ծառայության մատուցման տարբերակ 6՝
1) դպրոցներում մեկամյա նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում 5-ից 6 տարեկանների համար,
2) մեկամյա նախադպրոցական խմբի /խմբերի/ բացում՝ դպրոցի դասասենյակներից մեկը նախադպրոցական խաղասենյակ-դասարանի վերածելու միջոցով,
3) ծրագրում ընդգրկվում են հիմնականում հաջորդ ուսումնական տարում առաջին դասարան գնացող 5-ից 6 տարեկան երեխաները,
4) ձևավորվող խմբերի թիվը կախված է համայնքում 5-ից 6 տարեկան երեխաների թվից, դիմումների քանակից, ինչպես նաև շենքային պայմաններից:
5) առաջարկվող տարբերակը հեշտությամբ կիրառելի է գյուղական համայնքներում։
14. Նախադպրոցական կրթական ծառայության մատուցման տարբերակ 7՝
1) երեքամսյա նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում 5-ից 6 տարեկան, նոր ուսումնական տարում 1-ին դասարան ընդունվող երեխաների համար,
3) ծրագիրն իրականացվում է ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում կամ ամառային արձակուրդների ընթացքում` կախված տվյալ դպրոցի շենքային պայմաններից:
4) այս մոդելի դեպքում կարող է օգտագործվել նաև տարրական դպրոցի աշակերտների համար ստեղծված դասասենյակը, ինչի արդյունքում ներդրումային ծախսերը կնվազեն,
2) այս մոդելը կարող է իրականացվել ցանկացած համայնքում, որտեղ կա դպրոց:
15. Նախադպրոցական կրթական ծառայության մատուցման տարբերակ 8 (մոբայլ՝ 3-4 ժամ)`
1) այս մոդելի ընտրությունը նպատակահարմար է, եթե համայնքի երեխաների թիվը փոքր է (մինչև 15), և նախադպրոցական կրթությունը կազմակերպելու համար կա մասնագետների խնդիր,
2) նպատակահարմար է կիրառել բազմաբնակավայր համայնքի տարբեր բնակավայրերում, որտեղ առկա է գործող հաստատություն կամ հարմար տուն։
3) ենթադրում է մասնագիտական թիմի կողմից 1 օրվա ընթացքում 2-3 բնակավայրերում նախադպրոցական ծառայությունների մատուցում։
5) մոդելը հիմնականում շեշտադրում է զարգացումն ու կրթությունը՝ դուրս թողելով խնամքի բաղադրիչը,
7) ծառայության շարունակականության ապահովման նպատակով համայնքի միջոցներով իրականացվում են՝
ա. սաների մեկանգամյա սննդի կազմակերպում՝ պահպանելով Առողջապահության նախարարի 2013 թվականի օգոստոսի 12-ի N 42-Ն հրամանով սահմանված նորմերը.
բ. գրենական և տնտեսական պարագաների տրամադրում.
գ. պահպանման ծախսեր,
8) քնելու հնարավորությունը բացակայում է։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 փետրվարի 2021 թվական: