Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-92
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (18.11.2000-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.11.18/27(125)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
11.10.2000
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
06.11.2000
Дата вступления в силу
18.11.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2000 թվականի հոկտեմբերի 11-ին

 

«ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի երկրորդ նախադասությունը «Հանրապետության» բառից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առողջապահության բնագավառի լիազորված պետական մարմինը (այսուհետ` լիազորված պետական մարմին):»:

 

Հոդված 2. Օրենքի 2 հոդվածի երրորդ նախադասությունը «օգտագործման» բառից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«համար լիազորված պետական մարմինը մշակում է պետական նպատակային ծրագիր, որը հաստատում է կառավարությունը:»:

 

Հոդված 3. Օրենքի 5 հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր նախադասությամբ.

«ՁԻԱՀ-ի կանխարգելման և ՄԻԱՎ-ով վարակված անձանց բուժման միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված առողջապահական ձեռնարկություններում, որոնց ցանկը հաստատում է կառավարությունը:»:

 

Հոդված 4. Օրենքի 11 հոդվածի վերջին նախադասությունից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 12 հոդվածի վերջին նախադասությունը «պայմաններ» բառից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«լիազորված պետական մարմնի սահմանած կարգով:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
6 նոյեմբերի 2000 թ.
ՀՕ-92

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան