Գլխավոր տեղեկություն
Номер
N 539-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (10.07.2020-13.03.2021)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
06.05.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.05.2020
Дата вступления в силу
07.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մայիսի 2020 թվականի N 539-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով ՝

1. Ստեղծել պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Պետական հանձնաժողովին՝

1) մշակել և հաստատել հանձնաժողովի աշխատակարգը.

2) յուրաքանչյուր տարի մինչև նոյեմբերի 10-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաջորդ տարվա պետական միջոցառումների ծրագիրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

      

2020 թ. մայիսի 6

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

մայիսի 6-ի N 539-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

Հայաստանի Հանրապետության պետական միջոցառոՒմների ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ կազմակերպման հանձնաժողովԻ

 

Է. Աղաջանյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի նախագահ)

Ա. Հարությունյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

Զ. Մնացականյան - ՀՀ արտաքին գործերի նախարար

Հ. Մարության

- Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)

Զ. Սինանյան

- Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

Ա. Խզմալյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար տեղակալ

Տ. Վիրաբյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Մ. Գևորգյան

- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Հ. Մովսիսյան

- «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

Է. Տարասյան

- ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ)

Ս. Անջարգոլյան

- Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար

Ա. Շիրինյան

- Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Ա. Սարգսյան

- Հանրային հեռուստաընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)

Լ. Դայան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական

Ս. Սաֆարյան - ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Լ. Մինասյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ
Կ. Ղազարյան  - «Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

(հավելվածը լրաց. 09.07.20 N 790-Ա)

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան