ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մայիսի 2020 թվականի N 748-Ա
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը`
1) չեղարկել պատվաստանյութերի ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հայտարարված «ՀՀ ԱՆ ԲՄԱՊՁԲ-2020/17» ծածկագրով գնման ընթացակարգը.
2) պետության 2020 թվականի կարիքների համար անհրաժեշտ մենինգակոկային, վեցավալենտ, սեզոնային գրիպ և ոչ բջջային կապույտ հազի բաղադրիչով համակցված պատվաստանյութերի գնման ընթացակարգերի հրավերներում չսահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության պահանջները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մայիսի 15 Երևան |