ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունիսի 2020 թվականի N 333-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՄԲԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ վարչապետի 2019 թվականի օգոստոսի 1-ի N 1026-Ա որոշման N 2 Հավելվածի 4-րդ կետով`
1. Թվայնացման ոլորտում բարեփոխումների իրականացման նպատակով՝ ձևավորել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.
2. Սահմանել, որ աշխատանքային խմբի մեջ մտնող մարմնի ղեկավարի տեղակալը ի պաշտոնե տվյալ մարմնի գլխավոր տեղեկատվական համակարգողն (Chief Information Officer(CIO)) է.
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. հունիսի 15 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. հունիսի 15-ի N 333-Ա որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
Ռուբեն Սարգսյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ | |
Անահիտ Ավանեսյան | - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ | |
Վահե Դանիելյան | - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ | |
Արմեն Հարությունյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ | |
Արտակ Ապիտոնյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ | |
Ստեփան Ծատուրյան | - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ | |
Նաիրա Մարգարյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ | |
Արթուր Մարտիրոսյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ | |
Վարդան Մելիքյան | - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ | |
Դավիթ Ղազարյան | - ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական | |
Վաչե Տերտերյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ | |
Ռոբերտ Բազիկյան | - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ | |
Վարդան Մովսիսյան | - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ | |
Ռաֆայել Զաքարյան | - ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ | |
Միքայել Փաշայան | - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ | |
Արման Պետրոսյան | - ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ | |
Ռաֆայել Ավետիսյան | - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ | |
Խաչատուր Խաչիկյան | - ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ | |
Գոհար Դարբինյան | - ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ | |
Մարատ Բադալյան | - ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ | |
Ռաիսա Գալստյան | - ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ | |
Արման Ավետիսյան | - ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ | |
Նարեկ Հայրապետյան | - ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ | |
Գեղամ Շախբազյան | - ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար | |
Վանուշ Դավթյան | - ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ | |
Անահիտ Պարզյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն | |
Ծաղկանուշ Սարգսյան | - ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար | |
Արևիկ Ավոյան | - ՀՀ արդարադատության նախարարության էլեկտրոնային արդարադատության և ինովացիոն ծրագրերի բաժնի պետի պաշտոնակատար | |
Արմեն Գևորգյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ | |
Մխիթար Ղազարյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների խմբի ղեկավար | |
Արտակ Պողոսյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար | |
Լուսինե Ավետիսյան | - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ռազմավարական ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ | |
Արամ Գևորգյան | - ՀՀ զինված ուժերի կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության ավտոմատացված կառավարման համակարգերի բաժնի պետ | |
Աշոտ Գիլոյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ | |
Իոսիֆ Մելյան | - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տեղեկատվական անվտանգության և կառավարման կապի գլխավոր վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող | |
Սամվել Հովսեփյան | - ՀՀ ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ | |
Արմեն Բաբայան | - ՀՀ պետական վերահսկողական ծառայության մոնիթորինգի և վերլուծության վարչության պետի պաշտոնակատար | |
Կարեն Գրիգորյան | - ՀՀ կադաստրի կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի պետ | |
Աշոտ Մուրադյան | - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ | |
Արշակ Քերոբյան | - ՀՀ վիճակագրական կոմիտեի տեղեկատվական ռեսուրսների կառավարման և տեխնոլոգիաների վարչության տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բաժնի պետի պաշտոնակատար | |
Լևոն Հովհաննիսյան | - ՀՀ միջուկային անվտանգության վարչության համակարգերի և կոմպոնենտների բաժնի պետ | |
Լիանա Եղիազարյան | - ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար | |
Գնել Հասրաթյան | - ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական | |
Զարուհի Միքայելյան | - ՀՀ կրթության տեսչական մարմնի ռիսկի գնահատման, ստուգումների պլանավորման և վերլուծությունների վարչության պետ | |
Էլվիրա Միրզոյան | - ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական | |
Նիկոլայ Նիկոլայիդի | - ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի օգնական | |
Արաքս Ավետյան | - ՀՀ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ ծրագրերի կառավարման փորձագետ /համաձայնությամբ/ | |
Տիգրան Առուշանյան | - ՀՀ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ /համաձայնությամբ/ |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |