ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2020 թվականի N 951-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» N 1129-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) N 1 ցուցակը «U-47700 (3,4-դիքլոր-N-[(1R,2R)-2-(դիմեթիլամինո) ցիկլոհեքսիլ]-N-մեթիլբենզամիդ)» բառերից հետո լրացնել`
«MDMB(N)-073-F (մեթիլ 3,3-դիմեթիլ-2-(1-(4-ֆտորոբութիլ)-1H-ինդազոլ-3-կարբոքսամիդո) բութանոատ)
MDMB(N)-073
մեթիլ 2-[(1-բութիլինդազոլ-3-կարբոնիլ)ամինո]-3,3-դիմեթիլբութանոատ
MMB-022
մեթիլ-3-մեթիլ-2-(1-(պենտ-4-են-1-իլ)-1H-ինդոլ-3-կարբոքսամիդո) բութանոատ
AEB-FUBINACA (EMB-FUBINACA)
էթիլ (1-(4-ֆտորոբենզիլ)-1H-ինդազոլ-3-կարբոնիլ)-L-վալինատ
N-մեթիլէֆեդրոն (Metamfeptamone, dimethylcathinone, dimethylpropion,) կամ (2- (դիմեթիլամինո) - 1-ֆենիլ- 1-պրոպանոն)
N-ETHYLNORPENTYLONE (Ephylone) (1-(2H-1,3-բենզոդիօքսոլ-5-իլ)-2-(էթիլամինո) պենտան-1- ոն)
CUMYL-4CN-BINACA (1-(4-ցիանոբութիլ)-N-(2-ֆենիլպրոպան-2-իլ)-1H-ինդազոլ-3-կարբօքսամիդ)» բառերով.
2) N 2 ցուցակը «Դիֆենօքսիլատ» բառից հետո լրացնել «Դրոնաբինոլ» (միայն (-)-տրանս-դելտա-9-տետրահիդրոկանաբինոլ) ստերեոիզոմերը)» բառերով.
3) N 3 ցուցակից հանել «Դրոնաբինոլ» (միայն (-)-տրանս-դելտա-9-տետրահիդրոկանաբինոլ) ստերեոիզոմերը)» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունիսի 15 Երևան |