ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2020 թվականի N 686-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1382-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՔՈՆԹՈՒՐԳԼՈԲԱԼ ՀԻԴՐՈ ԿԱՍԿԱԴ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1382-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 1-4-րդ կետերի «Ծագման երկիրը» սյունակի «Ավստրիա, Իսպանիա, ԵՄ» բառերը փոխարինել «ԵՄ» բառով.
2) 5-րդ, 9-11-րդ, 18-րդ, 21-րդ, 23-րդ, 24-րդ, 35-րդ, 38-րդ, 69-74-րդ կետերի «Ծագման երկիրը» սյունակի «Ավստրիա, ԵՄ» բառերը փոխարինել «ԵՄ» բառով.
3) 7-րդ, 17-րդ, 22-րդ, 31-33-րդ կետերի «Ծագման երկիրը» սյունակի «Ավստրիա, Գերմանիա, ԵՄ» բառերը փոխարինել «ԵՄ» բառով.
4) 8-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակի «Ավստրիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Չեխիա, ԵՄ» բառերը փոխարինել «ԵՄ» բառով.
5) 12-15-րդ, 112-րդ կետերի «Ծագման երկիրը» սյունակի «Իտալիա, ԵՄ» բառերը փոխարինել «ԵՄ» բառով.
6) 34-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակի «Ավստրիա, Իտալիա, ԵՄ» բառերը փոխարինել «ԵՄ» բառով.
7) 36-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակի «Գերմանիա, Իտալիա, ԵՄ» բառերը փոխարինել «ԵՄ» բառով.
8) 39-68-րդ, 75-76-րդ, 84-րդ, 115-րդ կետերի «Ծագման երկիրը» սյունակի «Պորտուգալիա, ԵՄ» բառերը փոխարինել «ԵՄ» բառով.
9) 77-րդ, 80-րդ, 81-րդ, 86-89-րդ, 94-րդ, 95-րդ, 97-րդ, 99-րդ կետերի «Ծագման երկիրը» սյունակի «Շվեդիա, ԵՄ» բառերը փոխարինել «ԵՄ» բառով.
10) 78-րդ, 79-րդ, 85-րդ, 90-93-րդ, 98-րդ, 113-րդ, 116-120-րդ կետերի «Ծագման երկիրը» սյունակի «Չեխիա, ԵՄ» բառերը փոխարինել «ԵՄ» բառով.
11) 82-րդ, 96-րդ, 100-108-րդ կետերի «Ծագման երկիրը» սյունակի «Գերմանիա, ԵՄ» բառերը փոխարինել «ԵՄ» բառով.
12) 39-63-րդ կետերի «ԱՏԳԱԱ-ի ծածկագիրը» սյունակի «8504230001» ծածկագիրը փոխարինել «8504230009» ծածկագրով.
13) 57-րդ, 58-րդ կետերի «Քանակը» սյունակի «1» թիվը փոխարինել «2» թվով.
14) 68-րդ կետի «ԱՏԳԱԱ-ի ծածկագիրը» սյունակի «9030390009» ծածկագիրը փոխարինել «9030899009» ծածկագրով.
15) 77-րդ, 78-րդ կետերի «Քանակը» սյունակի «1» թիվը փոխարինել «4» թվով.
16) 79-րդ կետի «Քանակը» սյունակի «1» թիվը փոխարինել «10» թվով.
17) 80-82-րդ կետերի «Քանակը» սյունակի «1» թիվը փոխարինել «12» թվով.
18) հավելվածը 120-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 121-124-րդ կետերով՝
« |
|
». |
19) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «6 392 618 400» թիվը փոխարինել «6 515 056 800» թվով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մայիսի 7 Երևան |
|