Գլխավոր տեղեկություն
Номер
N 33
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.04.2020-06.04.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
Հատուկ թողարկում
Принят
Պարետ
Дата принятия
05.04.2020
Подписан
Պարետ
Дата подписания
05.04.2020
Дата вступления в силу
05.04.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.04.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 ապրիլի, 2020 թ. N 33

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի N Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի ապրիլի 2-ի N 747-Ա, N 751-Ա, 2020 թվականի ապրիլի 3-ի N 758-Ա, N 788-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի ապրիլի 2-ին և 4-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. Վեց ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝

1) «ՆՈՒՆՈՒՇ» ՍՊԸ՝ ք. Երևան, Վ. Շենգավիթ 2-5/2,

2) «ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ԹԵՎԱՆՅԱՆ» ԱՁ՝ ք. Երևան, Վ. Շենգավիթ 2-5/2,

3) «ՇՈԿՈ» ՍՊԸ՝ ք. Երևան, Արշակունյաց 52,

4) «ՍԻԹԻ» ՍՊԸ՝ ք. Երևան, Կոմիտասի 60/2:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 5-ին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան